Երեքշաբթի , Մայիսի 21 2019
Սկիզբ / Հասարակություն / Հայաստանի առաջին տիկինը հերքում է, որ ազդում է ամուսնու քաղաքական որոշումների վրա

Հայաստանի առաջին տիկինը հերքում է, որ ազդում է ամուսնու քաղաքական որոշումների վրա

Պետք չէ կարծել, որ ես ինչ-որ կերպ ազդում եմ ամուսնուս որոշումների վրա որպես կառավարության ղեկավարի: Նա ինձ հետ չի քննարկում երկրի քաղաքական հարցերը եւ ես ոչ մի կերպ չեմ ազդում նրա որոշումների վրա: Այս մասին EG.RU թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետի կինը, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը:

Վարչապետի կինը խոստովանում է, որ միշտ իմացել է, որ Փաշինյանը քաղաքականության մեջ է լինելու եւ պատրաստ է եղել նրա հետ բոլոր դժվարությունները հաղթահարել:

«Ես ամուսնուս մեջ նախ եւ առաջ գնահատում են նրա ինտելեկտուալ կարողությունները, բայց ոչ պակաս՝ բարիությունը եւ ազնվությունը: Դա այն է, ինչ մեր ծանոթության սկզբից գրավեց ինձ եւ մինչեւ հիմա էլ թանկ է ինձ համար»,-պատմել է Հակոբյանը:

Առաջին տիկինը նաեւ նշել է, որ ներկայումս «Հայկական ժամանակ» թերթի, որի գլխավոր խմբագիրն է,  քաղաքականության փոփոխության վերաբերյալ որոշում է կայացնում:

 «Ամուսնուս վարչապետ ընտրվելուց հետո ընդհանուր առմամբ մեր կյանքում արմատական փոփոխություններ չեն եղել: Փոխվել է բնակության վայրը, տեղաշարժման ազատությունը, անվտանգության ծառայություն է հայտնվել:

Ես շարունակում եմ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը, 4 երեխաների մայրը լինել, ինչպես նաեւ նոր պարտավորություններ են հայտնվել որպես վարչապետի կին:

Բայց պետք չէ մտածել, որ ես ինչ-որ կերպ ազդում եմ ամուսնուս որոշումների վրա որպես կառավարության ղեկավարի: Նա ինձ հետ չի քննարկում երկրի քաղաքական հարցերը եւ ես ոչ մի կերպ չեմ ազդում նրա որոշումների վրա: Հաճախ է լինում, որ ես վերջինն եմ իմանում կառավարությունում ընդունված քաղաքական բարեփոխումների եւ պետական գործերի մասին»,- խոստովանում է առաջին տիկինը:

 

 

 

 

 

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Մեռնեմ օրենքին…

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն սկանդալային հայտարարությանը, որ մարտի 25-ին վարչապետը կառավարության արտահերթ նիստում արել էր` …