Սկիզբ / Պատահարներ / Երեւանում ծաղիկներ են դնում Հունաստանի դեսպանատան մոտ

Երեւանում ծաղիկներ են դնում Հունաստանի դեսպանատան մոտ

Երեւանում մարդիկ ծաղիկներ են դնում Հունաստանի դեսպանատան մոտ՝ այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով երկրում անտառային զանգվածային հրդեհների հետեւանքով զոհվածների ընտանիքներին, փոխանցում է NEWS.am–ի թղթակիցը։

Հունաստանում հուլիսի սկզբից շոգ եղանակ Է հաստատվել, վերջին օրերին ջերմաչափի սյունը բարձրացել Է մինչեւ 38–40 աստիճան: Երկուշաբթի Աթենքի շուրջը միանգամից բռնկել են հրդեհների մի քանի օջախներ, նաեւ խոշոր անտառային հրդեհներ են գրանցվել Հունաստանի այլ շրջաններում. երեք օջախ Պելեպոնես թերակղզու Կորինթոսի մարզում եւ Կրետե կղզու Խանյա քաղաքի մերձակայքում, բայց այնտեղ դրանք վտանգ չեն ներկայացնում բնակավայրերի համար:

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Արա Բաբլոյանը ցավակցել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուցիսին: …