Չորեքշաբթի , Ապրիլի 24 2019
Սկիզբ / Ինովացիա / Beeline-ի աջակցությամբ կմեկնարկի Summer Business School 2018-ը

Beeline-ի աջակցությամբ կմեկնարկի Summer Business School 2018-ը

Beeline-ի աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի Summer Business School 2018-ը՝ 14-ից 18 տարեկան երիտասարդների համար։ Դպրոցի նպատակն է նրանց մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձեւավորումը։

Մասնավորապես գործնական կապեր ստեղծելու նպատակով դասընթացի շրջանակում երիտասարդները այցելում են Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններ, հանդիպում են այդ ընկերությունների ղեկավարների եւ աշխատակիցների հետ, ծանոթանում նրանց փորձին։

Այս տարի օգոստոսի 19-ից մինչեւ օգոստոսի 28-ն անցկացվելիք ամառային դպրոցի սաներին որպես հատուկ հյուր կհանդիպի նաեւ Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Անդրեյ Պյատախինը հանդես կգա ելույթով նաեւ օգոստոսի 27-ին՝ փակման արարողության ժամանակ։

«Երիտասարդներին կրթելը մեր բոլորի պարտականությունն է, իսկ բիզնեսի ու ՏՏ-ի վերաբերյալ գիտելիքներ տրամադրելը շատ կարեւոր է նրանց բարեկեցիկ ապագան ապահովելու համար։ Մենք Beeline-ում մեծ ուշադրությամբ ենք մոտենում այս հարցերին եւ փորձում ենք հնարավորինս մեր ներդրումն ունենալ երիտասարդության կյանքն ավելի լավը դարձնելու գործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Ամառային Բիզնես դպրոցը ստեղծվել է 2017 թ. Slice Consulting ընկերության կողմից` ակտիվ երիտասարդության համար։ Summer Business School 2018 թ․ խմբի մասնակիցների հավաքագրումը տեղի է ունենալու մինչեւ օգոստոսի 10-ը, մասնակիցների առավելագույն քանակը՝ 150 հոգի, իսկ ընդունելությունը հարցազրույցով։

Դպրոցի սաների համար կազմակերպվում են 10-օրյա դասընթացներ, մրցույթներ եւ ժամանցային միջոցառումներ։ Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կարող են  աշխատանքային պրակտիկա անցնել կամ կամավորական աշխատանքներ կատարել տարբեր ընկերություններում։

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Ազիզյանների չպատմված պատմությունը. Վարազդատ կարապետյանը ծաղրո՞ւմ է

Անշո՛ւշտ, ներկայիս իշխանությունների շարքերում դժվար է նշմարել ևս մեկին, ով  Փաշինյանի իշխանությանը քննադատելու առիթ մամուլին …