Երկուշաբթի , Հունվարի 21 2019
Սկիզբ / Քաղաքականություն / ԱԺ-ում համաձայնության եկան. Կանանց քվոտան նոր խորհրդարանում կլինի 33 տոկոս

ԱԺ-ում համաձայնության եկան. Կանանց քվոտան նոր խորհրդարանում կլինի 33 տոկոս

ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբում 4 խորհրդարանական ուերի ներկայացուցիչները եկան համաձայնության, որ առաջիկա ԱԺ ընտրություններում կանանց քվոտան հասցվի 1/3-ի:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ որպես կին քաղաքական գործիչ կողմ է խորհրդարանում կին պատգամավորների քվոտաների ավելացմանը: Նա ներկայացրեց մի հետազոտության արդյունք, ըստ որի, այն խորհրդարաններում, որտեղ կանանց տեսակարար կշիռը 5 տոկոսով ավելանում է, տվյալ խորհրդարաններում ռազմական միջոցներով կոնֆլիկտներ լուծելու ճանապարհը 5 տոկոսով նվազում է:

«Բայց գալիս ենք մի կարեւոր խնդրի. պատրա՞ստ են կուսակցություններն իրենց ցուցակներում ներառել այնպիսի կանանց, որոնք ունակ են ԱԺ-ում աշխատելու: Եթե լուծելու ենք քանակի խնդիր, ու չենք լուծելու որակի խնդիր եւ ԱԺ-ում հայտնվելու են կանայք, որոնք տանջամահ են լինում խորհրդարանում, պետք է հասկանանք:

Ես այդ պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքը ես չեմ ընդունում, բայց հասկանում եմ, որ մեր տիպի երկրներում կանանց ճանապարհ տալու համար դա պարտադիր գործիք է գոնե տղամարդկանց դեմ պայքարելու համար»,-ասաց նԶոհրաբյանը:

ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանն էլ ընդգծեց, որ քաղաքական ուժերը թող իրենք մտահոգված լինեն, թե իրենց բերած կին պատգամավորները հանդես գալիս որպես կին պատգամավոր, թե որպես օրենսդիր մարմնի անդամ. «Քվոտավորումն արհեստական միտումով անելը սխալ է: Դա ոչ միայն չի բարելավելու խորհրդարանի աշխատանքը, այլ ընդամենը քվոտավորման տրամաբանությունն է փչացնելու»:

Սեյրանյանը նաեւ նկատեց, որ ՀՅԴ-ի առաջարկած բաց ցուցակներով համամասնական ընտրակարգի դեպքում կանանց քվոտան չի նվազելու, որովհետեւ տղամարդկանց մրցույթն առանձին է լինելու, կանանցը՝ առանձին, որպեսզի քվոտան հնարավոր լինի ապահովել:

«Ելք» խմբակցությունից Լենա Նազարյանն էլ ասաց, որ բոլոր կուսակցություններում էլ կանայք քիչ են եւ այդ կուսակցությունները պետք է ջանք գործադրեն կանանց ներգրավելու համար: «Հիմա իրավիճակը փոխվել է այնպես, որ եթե նախկինում կանայք չէին կարողանալու տարածքային ցուցակներում ձայներ ստանալ, համամասնական ցուցակում ընդգրկվելու առումով ավելի պատրաստ կլինեն հայտ ներկայացնելու եւ մասնակցելու ընտրություններին»: Նա նշեց, որ կողմ է ԱԺ-ում կանանց քվոտան հասնի 40 տոկոսի՝ հավելելով, որ դա իր անձնական տեսակետն է: Լենա Նազարյանի խոսքով, հեղափոխությունից հետո շատ կանայք ոգեւորված են եւ պատրաստ են քաղաքական գործունեություն ծավալել խորհրդարանում:

Ի վերջո որոշվեց, որ առաջիկա արտահերթ ընտրություններում կանանք թվոտան 1/4-ից կհասցվի 1/3-ի (33 տոկոս), իսկ արդեն հաջորդ ընտրություններում կանանց քվոտան կհասցվի 40 տոկոսի, երբ յուրաքանչյուր 5-ից երկուսը կլինեն կանայք:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Հունան Պողոսյանը կնշանակվի ոստիկանապետ Politik

Ազգային Ժողովի ընտրություններին Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը կարողացավ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի …