Հինգշաբթի , Մարտի 21 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Յուրի Խաչատուրովը եկավ դատարան

Յուրի Խաչատուրովը եկավ դատարան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Մարտի 1–ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովը քիչ առաջ եկավ դատարան։ NEWS.am-ի թղթակիցը Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից հայտնում է, որ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է որեւէ հարցի պատասխանել։

Միայն հարցին՝ ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, նա կարճ պատասխանել է. «Ոչ»:

Նշենք, որ այս դատարանում քիչ անց սկսվի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության քննությունը։

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաեւ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին:

Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդես է եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Նկատվում են Մանվել Գրիգորյանի, փաստաբանների և նրանց ընտանիքների հասցեին հնչող ատելության, սպառնալիքի և բռնության կոչերի աճի միտումներ

Յուրաքանչյուր քրեական գործով արդար դատաքննության երաշխավորման հրամայականը պահանջում է դատարանի լիարժեք անկախություն ու փաստաբանի պաշտպանված …