Հինգշաբթի , Փետրվարի 21 2019
Սկիզբ / Հասարակություն / Բողոքի ակցիա «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտ (ուղիղ)

Բողոքի ակցիա «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտ (ուղիղ)

Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին բողոքի ակցիա է ընթանում, որ մասնակիցները բողոքում են ԲԿ տնօրենի պաշտոնից Արա Մինասյանին ազատելու դեմ:

Նշենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ անձնակազմը Change.org կայքում  ստորագրահավաք – արշավ է սկսել «Փրկենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը նախարարի կամայականություններից» վերնագրով:

Նրանց տարածած հայտարարությունում ասվում է. «Երեւանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն ու հիվանդանոցի ծառայություններից օգտված ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիները պահանջում ենք դադարեցնել հիվանդանոցի դեմ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սկսված արշավը:

Հիվանդանոցը վերակառուցվել ու ժամանակակից տեխնիկայով է հագեցել տնօրեն Արա Մինասյանի անձնական ջանքերի ու ներդրումների շնորհիվ:

Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու բժշկական կենտրոնին: Սթափության կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, եւ մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պարոն Մինասյանին: Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը»:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

7 երեխա այսօր առաջին անգամ լսել է շրջապատի ձայները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր ներկա է եղել հնգամյա Մանեի՝ առաջին անգամ …