Երեքշաբթի , Մարտի 26 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Ես պատրաստ եմ Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններին. Ն. Փաշինյան

Ես պատրաստ եմ Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններին. Ն. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera  հեռուստաալիքին տված հարցազրույցում պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ խաղաղ բանակցությունների համար:

«Ես վստահ եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման համար ժողովրդավարությունը ամենակարեւոր գործոնն է, որովհետեւ համոզված եմ, որ չկա որեւէ ժողովրդավարություն, որը կցանկանար պատերազմ սկսել կամ ուժն օգտագործել որեւէ խնդիրների լուծման համար»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նաեւ վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը հայկական հեղափոխությունից հետո ավելի ագրեսիվ է դարձել, քանի որ Հայաստանը ժողովրդավարության ուղղությամբ, կոռուպցիայի եւ մոնոպոլիստների դեմ պայքարում մեծ հաջողություններ է գրանցում:

 «Ես վստահ եմ, որ Ադրբեջանը հայկական հեղափոխությունից հետո ավելի ագրեսիվ է դարձել, քանի որ դուք գիտեք, որ մենք մեծ հաջողություններ ենք գրանցում՝ Հայաստանը վերածելով ժողովրդավարական երկրի, պայքարելով կոռուպցիայի, մոնոպոլիստների դեմ պայքարի համար ավելի բարձր մակարդակի դաշտ ստեղծելով, եւ ես կարծում եմ, որ Իլհամ Ալիեւը որոշակի վախեր ունի այն կապակցությամբ, որ ադրբեջանական ժողովուրդը կոգեշնչվի հայկական հեղափոխությամբ եւ կփորձի նման փոփոխություններ կատարել», – ասել է նա:

«Ես կարծում եմ, որ ադրբեջանական կառավարության կողմից ագրեսիվ հռետորաբանության ուժեղացումը կապված է այդ իրավիճակի հետ եւ համոզված եմ, որ ադրբեջանական կառավարությունը փորձում է իր ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղել Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա:

Ահա թե ինչու եմ ես ասում, որ Հայաստանի հանդեպ ցանկացած ագրեսիվ քայլը ագրեսիվ քայլ է մեր տարածաշրջանում ժողովրդավարության հանդեպ: Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցություններին…Եվ ես պատրաստ եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններին: Մենք բանակցային ձեւաչափ ունենք: Այդ ձեւաչափը շատ կարեւոր է խաղաղության պահպանման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության իսկապես խաղաղ կարգավորման իրական հնարավորության ստեղծման համար», – նշել է Փաշինյանը:

Նա ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցային գործընթացը, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները քաղաքական կամք կդրսեւորեն խաղաղ կարգավորման համար եւ հավաստիացրել, որ Հայաստանը ունի կամք եւ վճռականություն հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանում անհնար է Ադրբեջանի եւ ադրբեջանական ժողովրդի մասին ատելությամբ լցված զրույցներ լսել, բայց ցավոք սրտի, ամեն օր կարելի է Ադրբեջանի կողմից ատելությամբ լցված խոսքեր լսել, եւ ինչը շատ վտանգավոր է, այս երկրի առաջին դեմքից:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Պարոն Փաշինյան, կրակն ընկա՞նք, որ Ցուկերբերգը «Ֆեյսբուք» ստեղծեց…

Մարտի 16-ին բոլորից թաքուն Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով անսպասելիորեն աչքալուսանք տվեց, թե անակնկալ այցով …