Ուրբաթ , Հուլիսի 19 2019
Սկիզբ / Հասարակություն / Չիլիում հայտնաբերված մումիաների հագուստը, պարզվել է, թունավոր է

Չիլիում հայտնաբերված մումիաների հագուստը, պարզվել է, թունավոր է

Չիլիում դեռեւս 1976 թվականին հարուստ հագուստով մումիաներ էին հայտնաբերվել. դրանք թվագրվում էին 1399-1475թ.թ.-ով: Գիտնականները դեռ այն ժամանակ են նկատել, որ նրանց հագուստը ներկված է կինովարով. դա առաջին վկայությունն էր այն մասին, որ այս հանքանյութն օգտագործվել է ծիսակարգերի ժամանակ, հաղորդում է «Моя планета»-ն՝ վկայակոչելով LiveScience-ը:

Նախկինում համարվում էր, որ կինովարը նախատեսված է միայն հարուստների եւ բարձրաստիճան մարդկանց հագուստը ներկելու համար:

Նման գտածոների հետ աշխատանքը մեծ սպառնալիք է ներկայացնում հնագետների առողջության համար, քանի որ արտազատված գոլորշին շնչելը կարող է մահվան հասացնել: Մասնագետները ենթադրում են, որ ինկերը կարող էին իմանալ կինովարի թունավոր հատկությունների մասին եւ այն մտածված օգտագործել՝ պոտենցիալ գողերից պաշտպանության համար:

Հանգուցյալների հանգիստը պաշտպանելու ձգտումը հատուկ էր նաեւ եգիպտացիներին. նրանք բուրգերը պաշտպանում էին անեծքներով:

Source: X

Մասին News.am

Avatar