Հինգշաբթի , Փետրվարի 21 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Իմունիտետը տալիս են նրա համար, որ եթե անգամ նախագահի արարքում լինի հանցակազմ, նա չենթարկվի պատասխանատվության. պաշտպան

Իմունիտետը տալիս են նրա համար, որ եթե անգամ նախագահի արարքում լինի հանցակազմ, նա չենթարկվի պատասխանատվության. պաշտպան

Իրականությանը չեն համապատասխանում մեկնաբանությունները, որ եթե ՀՀ նախագահը վերազանցել է իր լիազորությունները, ապա այդ դեպքում արարքը չի բխում իր լիազորություններից եւ հետեւաբար անձեռնմխելիությունը այդ դեպքում չի գործում: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:

«Դա այդպես չի: Եթե անձը չի կատարել հանցագործություն, անձեռնմխելիության մասին խոսելու կարիք չկա ընդհանրապես: Իմունիտետը տալիս են նրա համար, որ եթե անգամ նրա արարքներում լինի հանցակազմ, նա չենթարկվի պատասխանատվության: Միջազգային իրավունքում գործում է կանոն, թե տվյալ անձը տվյալ գործողությունը կատարելիս գործել է որպես նախագա՞հ, թե՞ որպես քաղաքացի Ռոբերտ Քոչարյան:

Եթե նա որպես նախագահ հրամանագիր է ստորագրել, կազմակերպել է հանդիպումներ, ինքն այդ դեպքում գործել է որպես նախագահ: Եթե ես փորձեմ վաղը կանչել հրմանատարական անձնակազմին եւ հրամայեմ ինչ-որ բան անել, տեսնեմ կանե՞ն, թե չեն անի: Այսինքն ակնհայտորեն դա իր լիազորություններից է բխում՝ անկախ նրանից խախտումներ կան, թե չկան: Իսկ եթե նույն մարդը երեկոյան սրճարանում մեկի հետ վիճի, մարդ ծեծի, ակնհայտորեն դա չճի բխում իր որպես նախագահ կարգավիճակից»,-հայտարարեց պաշտպանը:

Նա նշեց, որ անձեռնմխելիությունը վերաբերում է հետապնդմանը, որի մեջ մտնում է գործ հարուցելը, խափանման միջոց կիրառելը եւ այլն:

Նշենք, որ Սահմանադրությունը սահմանում է, որ ՀՀ նախագահն իր կարգավիճակից բխող գործողությունների համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

Ռոբերտ Քոչարյանը երկու ամիս ժամկետով կալանավորվեց

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Մանվել Գրիգորյանի համար բարոյաիրավական ողջ պատասխանատվությունն Փաշինյանի ու փաշինյանականների ուսերին է

Գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կրկին սրվել է: Փետրվարի 8-ին, Գրիգորյանին Պահակախմբի և ՔԿՀ բժիշկների …