Շաբաթ , Փետրվարի 23 2019
Սկիզբ / Պատահարներ / Նախկին ժամկետային զինծառայողները զորամասից ինքնաձիգ են գողացել, բայց երկու օր անց բռնվել են

Նախկին ժամկետային զինծառայողները զորամասից ինքնաձիգ են գողացել, բայց երկու օր անց բռնվել են

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն 26.07.2018թ-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ ԱՀ ՊԲ N զորամասի հաշվեկշռում գտնվող ԱԿ 74 տեսակի 1485892 համարի ինքնաձիգը հափշտակվել է անհայտ անձանց կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ օպերատիվ կոմբինացիայի արդյունքում 2018թ-ի հուլիսի 28-ին` ժամը 00:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղի սկզբնամասից հայտնաբերվել եւ ռազմական ոստիկանություն են բերման ենթարկվել նույն զորամասի նախկին ժամկետային զինծառայողներ, քաղաքացիներ Հ. Բ-ն՝ իր կողմից վարած «Ֆոլցվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով եւ վերջինիս ընկեր Հ.Գ-ն: Ռազմական ոստիկանությունում մեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել եւ Հ.Բ-ի կողմից ներկայացվել է ԱՀ ՊԲ N զորամասի հաշվեկշռում հաշվառված 1485892 համարի ԱԿ 74 տեսակի ինքնաձիգը, որը հափշտակվել էր դեռ 05.07.2018թ-ին:

Նշված գործողությունով կանխվեց հնարավոր կատարվելիք մի շարք ծանր հանցագործություններ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ եւ 238-րդ հոդվածի 1-ին մասի /զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի պահպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելը/ հատկանիշներով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Հ.Բ.-ն ձերբակալվել է եւ տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁԱՊՎ:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

ՀՀ ոստիկանապետ կնշանակվի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ ոստիկանապետ կնշանակվի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի …