Երեքշաբթի , Հուլիսի 16 2019
Սկիզբ / Հասարակություն / Լուսնի խավարումը եղել է համարյա ամբողջ գիշեր. Բյուրականում մասսայական դիտումներ են կազմակերպել. Արեք Միքայելյան

Լուսնի խավարումը եղել է համարյա ամբողջ գիշեր. Բյուրականում մասսայական դիտումներ են կազմակերպել. Արեք Միքայելյան

Լուսնի խավարումը  կապված չէ որեւէ պատմական իրադարձության հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

«Լուսնի խավարումը երկարատեւ է եղել, համարյա ամբողջ գիշեր երեւացել է՝ երեկոյան սկսվել է մինչեւ առավոտ եւ գիշերվա կեսին եղել է լրիվ փուլը, Հայաստանի համարյա բոլոր վայրերից էլ լավ երեւացել է: Բյուրականի աստղադիտարանում օրինակ մասսայական դիտումներ են կազմակերպել, արտասահմանից հյուրեր կային, եւ աչքով եւ դիտակներով նայում էին խավարումը: Բավական գրավիչ տեսարանն էր, կարմրավուն լուսինը երեւում էր, դա երկրի մթնոլորտի հետ է կապված, երբ երկիրը ծածկում է իր ամբողջ չափով լուսինը, արեւի ճառագայթները անցնելով մթնոլորտը երկու կողմից եւ լուսավորում են մի փոքր լուսինը: Գեղեցիկ տեսարան է, բայց էդպիսի ազդեցություն մարդկանց առողջության վրա, առայժմ էդպիսի լուրջ ուսումնասիրություն կամ եզրակացություն երբեք չի եղել, նրանք շատ են չարաշահում այդ թեման»,-ասաց նա:

Արեգ Միքայելյանի խոսքով՝ պատմության մեջ հազարավոր խավարումներ են տեղի ունեցել ,դա վերաբերում է նաեւ արեգակի խավարումներին եւ մարդիկ դրանք նույնացրել են ինչ-որ պատմական իրադարձության հետ, եւ ինչպես էլ լիներ  մի քանիսը պատահաբար կհամընկնեին:

«Գոնե մի 15-20 հատ խավարում կա, որն օրինակ համընկել է թագավորների մահվան հետ եւ այլ իրադարձությունների հետ, որոնք մենք  ասել ենք, որ պատմական խավարումներ ենք համարել, օրինակ պատերազամի ժամանակ խավարում է եղել եւ երկու կողմերն էլ վախենալով դադարեցրել են ճակատամարտը, նույնիսկ պատերազմը, բայց որեւէ օրինաչափություն չկա»,- հավելեց նա:

Նա նշեց, որ նույն դիտարկումը վերաբերում է նաեւ կլիմայական  փոփոխություններին, ոչ մի ուղիղ կապ չկա այս երեւույթների մեջ:

Source: X

Մասին News.am

Avatar

Կարդացեք նաև

21-րդ դարի ամենաերկար Լուսնի խավարումը. ուղիղ հեռարձակում

Երկիր մոլորակի բնակիչները հուլիսի 27-ին կարող են ականատես լինել 21-րդ դարի ամենաերկար Լուսնի ամբողջական խավարմանը: …