Կիրակի , Հունիսի 16 2019
Սկիզբ / Քաղաքականություն / ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակը

Հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման մասին Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի հայտարարության հետ:

«Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հայկական կողմին անհրաժեշտ պարզաբանումներ են փոխանցվել հուլիսի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի ժամանակ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես նշված է, որ ՀԱՊԿ ընթացակարգերի կանոնների համաձայն՝ հատկապես հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը, եթե նման հետկանչի որոշում Երեւանում ընդունվել է:

Հիշեցնենք, որ Հայաստնաի Հատուկ քննչական ծառայությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրել է երկրի սահմանադրական կարգի տապալման մոջ:

Մոսկվան պրոֆեսիոնալ չի համարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման մասին Երեւանի հայտարարությունը. աղբյուր Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր երկրներին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց. ԱԳՆ
Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli

Հարցազրույց ԵՊՀ դասախոս, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ: -1000 դրամների թեման …