Երեքշաբթի , Հուլիսի 16 2019
Սկիզբ / Հասարակություն / Ռազմական ոստիկանությունը բացահայտել է ինքնաձիգի հափշտակության դեպքը

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է ինքնաձիգի հափշտակության դեպքը

Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է հափշտակված ինքնաձիգը։ Հարուցվել է քրեական գործ, զինծառայող Հ.Բ.-ն ձերբակալվել է։ Կատարվում է քննություն։

Ռազմական ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին հաղորդում է ստացել այն մասին, որ անհայտ անձը հափշտակել է պաշտպանության բանակի N զորամասի հաշվեկշռում գտնվող АК-74 տեսակի ինքնաձիգ։

Ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 28-ին ժամը 00.30-ի սահմաններում Արմավիրի Նորապատ գյուղի սկզբնամասում, «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել և ռազմական ոստիկանություն են բերման ենթարկվել հիշյալ զորամասի երկու նախկին ժամկետային զինծառայողներ։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է հափշտակված ինքնաձիգը։ Հարուցվել է քրեական գործ, զինծառայող Հ.Բ.-ն ձերբակալվել է։ Կատարվում է քննություն։

 

Source: X

Մասին Hetq.am

Avatar

Կարդացեք նաև

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 110 դեպք. Armenpress

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է …