Սկիզբ / Մարզեր / Եզդիաբնակ գյուղի դպրոցը «Հետքի» նախաձեռնությունից հետո կրկին գույք է նվեր ստացել

Եզդիաբնակ գյուղի դպրոցը «Հետքի» նախաձեռնությունից հետո կրկին գույք է նվեր ստացել

Վ. Մարտոյանը մեզ հայտնեց, որ ցանկանում է ոչ միայն հոսանքի հարցը լուծել, այլեւ
որոշակի գումար ստանալ ներքին հարդարման համար: Ըստ տնօրենի՝ օգոստոսին
լուծելու են այս հարցը, մարզպետ Աշոտ Սիմոնյանը խոստացել է աջակցել:

Արագածոտնի մարզի Թլիկ եզդիաբնակ գյուղի հիմնական դպրոցի մասին նախկինում գրել ենք: 1950-ականների դպրոցն ունի ոչ միայն վերանորոգման, այլեւ գույքի կարիք: «Հետքն» անցյալ տարեվերջին «Ֆեյսբուքի» միջոցով հրավիրել էր իր ընթերցողների ուշադրությունը՝ կոչ անելով եզդի աշակերտներին օգնել դպրոցական գույքով՝ գրականությամբ, ուսումնական նյութերով եւ այլն:

60-ամյա դպրոցի աղյուսե վառարանները «պատմական նմուշ» են

Ստացել էինք բազմաթիվ արձագանքներ, հավաքվել էր մեծաքանակ գրականություն տարբեր լեզուներով, դպրոցը նվեր էր ստացել համակարգիչներ, քարտեզներ, գլոբուս: Այդ ամենը մեր ընթերցողների անունից հանձնել էինք թլիկցի երեխաներին: Սակայն դրանից հետո էլ դպրոցին օգնելու պատրաստակամ մարդիկ էին գտնվել:

Սահմանամերձ գյուղի դպրոցը. շենքն ու նյութական բազան մարտահրավեր են, արտագաղթը՝ սպառնալիք

Մեր վերջին այցի ժամանակ դպրոցին հերթական՝ երրորդ համակարգիչը փոխանցեցինք, որը նվիրել էր մեր երեւանցի ընթերցողներից մեկը: Արդեն դպրոցում տեսանք, որ աշակերտներն ունեն եւս երկու համակարգիչ, ինչպես նաեւ համեմատաբար նոր դասասեղաններ, որոնք նվեր են ստացվել Վանաձորից: Հիշեցնենք, որ աշակերտական նախկին աթոռ-սեղանները շատ հին էին ու ֆիզիկապես վաղուց մաշված: Եվս մի քանի աթոռ-սեղան (օգտագործված, բայց համեմատաբար թարմ վիճակում) թլիկցի աշակերտները մարզպետարանի միջնորդությամբ ստացել են Ուջան գյուղից:

«Հետքի» նախաձեռնությունն իր առաջին պտուղները տվեց

Նախորդ՝ դեկտեմբերյան այցի ժամանակ դպրոցի տնօրեն Վահագն Մարտոյանի հետ պայմանավորվել էինք կարգի բերել տնտեսական սենյակը՝ այն վերածելով դասասենյակի, որտեղ պիտի լինեին համակարգիչները, գրապահարաններ, քարտեզներ եւ այլն: Ճիշտ է, նշվածներն այսօր առկա են սենյակում, բայց այն վերանորոգման կարիք ունի, բացի դրանից, պարզվում է, դասասենյակում չկա էլեկտրականություն, ինչի պատճառով համակարգիչներն առայժմ չեն աշխատեցվում:

Եզդիերենի ուսուցիչ Ալիկ Մստոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուսուցչանոցից մինչեւ դասասենյակ հոսանքի գիծ եւ ինտերնետ անցկացնելը մեծ խնդիր չէ, կարելի էր անել նաեւ հենց իրենց՝ ուսուցիչների հաշվին: Այնինչ Արագածոտնի մարզպետարանից հայտնել են, թե միջոցներ կարող են հատկացնել տարվա չորրորդ եռամսյակում՝ հոկտեմբեր-դեկտեմբերին: Սա առնվազն տարօրինակ է: Այդուհանդերձ, տնօրեն Վ. Մարտոյանը մեզ հայտնեց, որ ցանկանում է ոչ միայն հոսանքի հարցը լուծել, այլեւ որոշակի գումար ստանալ ներքին հարդարման համար: Ըստ տնօրենի՝ օգոստոսին լուծելու են այս հարցը, մարզպետ Աշոտ Սիմոնյանը խոստացել է աջակցել:      

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Իմացա՞ք, թե բանանի գինը 400 դրամից ինչպե՞ս թռավ 800 դրամի

Նոր տարվա ուտուշ խմուշից հետո օյաղ մարդ կա՞… Իմացա՞ք, թե բանանի գինը 400 դրամից ինչպե՞ս …