Շաբաթ , Նոյեմբերի 17 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Վաշինգթոնի օդանավակայանում Թրամփի որդուն լուսանկարել են Ռոբերտ Մյուլլերի հետ

Վաշինգթոնի օդանավակայանում Թրամփի որդուն լուսանկարել են Ռոբերտ Մյուլլերի հետ

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին, որը հետաքննություն է անցկացնում ԱՄՆ-ում 2016 թվականի ընտրություններում Ռուսաստանի կողմից ենթադրվող միջամտության մասին, նկատել են  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Թրամփ կրտսերի հետ: Երկուսն էլ մայրաքաղաքի Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանում սպասել են իրենց թռիչքին, հաղորդում է CNN-ը:

Այն հրապարակել է լուսանկար, որում Մյուլսլրը նստած է աթոռին, իսկ նրանից մի քանի քայլ հեռու կանգնած է Թրամփ կրտսերը:

Հատուկ դատախազը խորասուզված թերթ է կարդում, իսկ նախագահի որդին սպասում է թռիչքի գրանցման հերթում: Դատախազի հատուկ ներկայացուցիչ Փիթեր Կարրին հաստատել է CNN-ին, որ լուսանկարում Մյուլերն է:

 «Եթե լուսանկարում երկրորդ մարդը իսկապես Դոնալդ Թրամփ կրտսերն է, ապա Մյուլլերը չգիտեր օդանավակայանում նրա ներկայության մասին եւ չի շփվել նրա հետ», – նշել է Կարրին:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Թրամփը պաշտոնական հրավեր ստանալուց հետո պատրաստ է այցելել Մոսկվա

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական հրավեր …