Ուրբաթ , Նոյեմբերի 16 2018
Սկիզբ / Հասարակություն / CBS-ը հետաքննում իր գլխավոր տնօրենի դեմ ներկայացված մեղադրանքները

CBS-ը հետաքննում իր գլխավոր տնօրենի դեմ ներկայացված մեղադրանքները

CBS կորպորացիան հաղորդել է, որ հետաքննում է իր գլխավոր տնօրեն Լեսլի Մունվեսի դեմ ներկայացված մեղադրանքները,  հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Լեսլի Մունվեսը The New Yorker-ում հայտարարություն է հրապարակել, որում նշել է. «Ես խոստովանում եմ, որ եղել են ժամանակներ, երբ տասնամյակներ առաջ, ես անհարմարություներ եմ պատճառել որոշ կանանց (…). Դրանք սխալներ էին եւ ես խորապես ցավում եմ դրա համար (…) Ես երբեք չեմ օգտագործել իմ պաշտոնը ուրիշի կարիերային վնասելու համար»:

Լրագրողը նաեւ նշել է, որ CBS հեռուստաընկերության 30 նախկին կամ ներկայիս աշխատակիցները հաղորդել են, որ նման վարքագիծը լայնորեն տարածված է իրենց ընկերությունում:

Անցյալ տարի Լեսլի Մունվեսը դարձավ սեռական բռնության վերացման եւ աշխատավայրում հավասարության խթանման հոլիվուդյան հանձնաժողովի հիմնադիրներից մեկը:

Source: X

Մասին News.am