Հինգշաբթի , Մարտի 21 2019
Սկիզբ / Չդասակարգված / 30-ամյա կալանավորը հացադուլ է հայտարարել. Պնդում է իր դեմ կեղծ քրգործ են հարուցել

30-ամյա կալանավորը հացադուլ է հայտարարել. Պնդում է իր դեմ կեղծ քրգործ են հարուցել

Ստեփանավանի բնակիչ 30-ամյա Գագիկ Կարապետյանը, ով մոտ երկու տարի կալանավորված է, 3 օր է, ինչ հացադուլ է հայտարարել: NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ իրեն մեղադրում են մի արարքում,որն ինքը չի կատարել եւ արդար դատաքննություն է պահանջում:

«Ես արդար դատաքննություն եմ պահանջում եւ հանդիպում եմ պահանջում քննչական կոմիտեի նախագահի,  ԱԱԾ տնօրենի եւ վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի հետ:  Քննիչի կողմից մի քանի արձանագրություններ են կեղծվել, ինչը կոծկվում է: Իմ նկատմամբ հարուցված քրեական գործը կեղծ է, ես ապացույցներ ունեմ, բայց ոչ խափանման միջոց են փոխում, ոչ էլ դրանք են հաշվի առնում: Դատախազը իմանալով, որ գործը կեղծ է հաստատել է եւ պաշտպանում է դատարանում մեղադրանքը: Ես արդարության չեմ հասնում եւ միակ ելքը հացադուլի մեջ եմ տեսնում, եթե էլի արձագանք չեղավ, նաեւ ջրադուլ կհայտարարեմ»,-ասաց կալանավորված Գագիկ Կարապետյանը:

Նա նշեց, որ իրեն մեղադրում են ոսկե կուլոն գողանալու մեջ, սակայն ոչ մի ապացույց չկա, որ ինքը գողացել է:

Գագիկ Կարապետյանը պնդում է, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ իրեն կաշառք են առաջարկել, որ ընդունի իրեն առաջադրված մեղադրանքը. «Ոստիկանության Լոռում մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը եւ Ստեփանավանի ոստիկանության բաժնի նախկին պետ Սարգիս Այվազյանը, ով մեկ այլ կեղծ քրեական գործ է հարուցել քաղաքացու դեմ եւ ԱԱԾ-ն բացահայտել է, նրան էլ աշխատանքից հեռացրել են»:

Գագիկ Կարապետյանը պնդում է, որ իրեն համոզել են 3 քրեական գործ վերցնել իր վրա,ինքը չի համաձայնել: Գործն այժմ դատաքննության փուլում է:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Գագիկ Խաչատրյանն առայժմ ԱԱԾ չի հրավիրվել.Փաստինֆո

Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին առայժմ ԱԱԾ չի …