Սկիզբ / Հասարակություն / Բեռլինի գեյ շքերթի մասնակիցները կոչ են արել կատարելագործել հոմոսեքսուալների վերականգնման մասին օրենքը

Բեռլինի գեյ շքերթի մասնակիցները կոչ են արել կատարելագործել հոմոսեքսուալների վերականգնման մասին օրենքը

 

Բեռլինում շաբաթ՝ հուլիսի 28-ին, տեղի է ունեցել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների ավանդական շքերթը՝ Christopher Street Day (CSD), հաղորդում է DW-ն:

Մինչեւ շքերթի մեկնարկը մի խումբ քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ եւ արդարադատության  մարմինների աշխատակիցներ հավաքվել են Տիրգարտեն այգում գտնվող հուշարձանի մոտ` հարգելու միասեռականների հիշատակը, որոնք հալածվել են ազգային սոցիալիզմի ժամանակ:

Հանդիպման ժամանակ Տարեց գեյերի դաշնային միության խորհրդի անդամ Գեորգ Հերպֆերը (Georg Härpfer) կոչ է արել փոփոխություններ մտցնել 1945-ից հետո դատապարտված հոմոսեքսուալների վերականգնման մասին օրենքում:

 Նա, մասնավորապես, քննադատել է ԼԳԲՏ-ի դատապարտված ներկայացուցիչների համար ամսական նպաստի բացակայությունը, ինչպես նաեւ վճարումների բացակայությունը նրանց համար, որոնք դատապարտված չեն եղել, սակայն կալանավորված են եղել:

Source: X

Մասին News.am