Ուրբաթ , Հուլիսի 19 2019
Սկիզբ / Հասարակություն / Մոսկվայում հանրահավաք է սկսվել ընդդեմ թոշակային բարեփոխման. 2 օրում երկրորդը

Մոսկվայում հանրահավաք է սկսվել ընդդեմ թոշակային բարեփոխման. 2 օրում երկրորդը

iframe width="620" height="349" src="https://www.youtube.com/embed/AnPGyilf9g8" frameborder="0" allow="autoplay; encrypted-media" allowfullscreen>

Մոսկվայում Սախարովի պողոտայում հանրահավաք է սկսվել ընդդեմ թոշակային տարիքի բարձրացման: Այն կազմակերպել է Լիբերտարիանյան կուսակցությունը: Ակցիային մասնակցում է Ալեքսեյ Նավալնին, նա իր կողմնակիցներին հանրահավաքին մասնակցելու կոչ է արել, հայտնում է Медуза-ն: 

Հուլիսի 28-ին թոշակային բարեփոխումների դեմ ակցիաներն անցկացվել էին Ռուսաստանի շատ քաղաքներում: Մոսկվայի ակցիան կազմակերպել էին կոմունիստները: «Բելիյ սչյոտչիկի» գնահատմամբ՝ հանրահավաքին մասնակցել էր 12 հազար մարդ: Բեմից կազմակերպիչներն ասում էին, որ հանրահավաքին մասնակցում է մինչեւ 100 հազար մարդ:

Հունիսի 16-ին ՌԴ կառավարությունը Պետական դումա է ուղարկել օրինագիծ, որով նախատեսվում է թոշակային տարիքի բարձրացում: Այն քննարկվել եւ հավանություն է ստացել կառավարության հունիսի 14-ի նիստում: Կառավարությունն առաջարկում է թոշակային տարիքը 2028 թվականին տղամարդկանց համար բարձրացնել մինչեւ 65 տարեկան, կանանց համար՝ 2034 թվականին մինչեւ 63:

Ռուսաստանում հանրահավաքներ են ընթանում ընդդեմ թոշակային տարիքի բարձրացման

Source: X

Մասին News.am

Avatar

Կարդացեք նաև

Գազամատակարարման անջատումներ կլինեն Հայաստանի որոշ հատվածներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, շինմոնտաժային, ձմռան նախապատրաստական …