Հինգշաբթի , Հոկտեմբերի 18 2018

Հուլիսի 30, 2018 - Օրվա արխիվ

Տատիկն ամուսնուն գնդակահարել է պոռնո գնելու պատճառով

ԱՄՆ բնակչուհին ամուսնուն գնդակահարել է՝ տեղեկանալով, որ նա պոռնո ցուցադրող հեռուստաալիքի է բաժանորդագրվել: Այս մասին նշված է ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է Lenta-ն:  69-ամյա Պատրիցիա Հիլն ինքն է ոստիկանություն կանչել եւ հայտնել, որ հենց նոր գնդակահարել է իր 65-ամյա ամուսնուն՝ Ֆրենկ Հիլին: Ոստիկանները դեպքի վայր ժամանելով հայտնաբերել են տղամարդու մարմինը, …

Կարդալ »

Ես պետք է լինեմ երեւանցիների քաղաքապետը. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ).

« A1plus »-ը գրում է. Մարտի մեկի գործով Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը կբարձրացնի ՀՀ վարկանիշը: Վստահ է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը: «Նրա կալանավորումը եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելը, կբարձրացնի Հայաստանի Հանրապետության վարկանիշը, որովհետեւ մենք տեսել ենք նման նախադեպեր այլ եվրոպական ժողովրդավար պետություններում, Ավտորիտար համակարգում նման դեպքը աննախադեպ է, արտառոց է …

Կարդալ »

Սաուդյան թագավորը դաշնակիցներին հավաստիացրել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին ԱՄՆ-ի ծրագիրը չի հաստատի

Սաուդյան Արաբիան արաբական դաշնակիցներին հավաստիացրել է, որ չի հաստատի Մերձավոր Արեւելքում խաղաղության ծրագիրը, որը չի լուծում Երուսաղեմի կարգավիճակի հարցը կամ փախստականներին վերադարձնելու իրավունքը՝ հանգստացնելով նրանց մտավախությունները, որ թագավորությունը կարող է աջակցել ԱՄՆ-ի պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, որը առանցքային հարցերում համաձայնեցվում է Իսրայելի հետ, հաղորդում է Reuters-ը: Թագավոր Սալմանը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին …

Կարդալ »

Թուրքական օդուժը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալներին

Թուրքական օդուժը Իրաքի Մեթինայի շրջանում ռմբակոծել է քուրդ զինյալների դիրքերի ուղղությամբ։ Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որ ստացված տվյալների հիման վրա թուրքական օդուժը Հյուսիսային Իրաքի  Մեթինայի շրջանում գործողություններ է իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) դիրքերի ուղղությամբ։ Նշվում է, որ գործողությունների հետեւանքով քուրդ զինյալները զոհեր են …

Կարդալ »

34 մլն դրամի կաշառք, 8 մլն դրամի յուրացում. ոստիկանության 2 օրվա կոռուպցիոն բացահայտումները

Ոստիկանությունը կոռուպցիոն բնույթի նոր հանցագործություններ է բացահայտել: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների աշխատակիցների և պաշտոնատար անձանց տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում: Հուլիսի 25-ից 27-ը վարչության աշխատակիցները համագործակցեցին …

Կարդալ »

Ընդլայնումը դեպի Արեւմտյան Բալկաններ համապատասխանում է Եվրամիության ռազմավարական շահերին. Գերմանիայի ԱԳ նախարար

Ընդլայնումը դեպի Արեւմտյան Բալկաններ համապատասխանում է Եվրամիության ռազմավարական շահերին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը, փոխանցում է AP–ն։ Նրա խոսքով՝ Ալբանիան եւ Մակեդոնիան բարեփոխումներ են սկսել։ Հանդես գալով Ալբանիայի ԱԳ նախարար Դիմիտրի Բուշատիի հետ հանդիպումից հետո՝ Մաասը նշել է, որ խիստ համոզված է՝ Արեւմտյան Բալկաններում մարդիկ ցանկանում …

Կարդալ »

Ոստիկանության բացահայտումը Սարուխանում. 31 մլն դրամի վնաս պետության և քաղաքացիների օրինական շահերին

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ու Գավառի բաժնի ծառայողները, համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ են կատարել։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր …

Կարդալ »

Սարուխանյանի նախկին գյուղապետն ու աշխատակազմի ղեկավարը պետությանը պատճառել են 31 մլն դրամի վնաս

Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը կասկածվում են խոշոր չափի գումար յուրացնելու մեջ: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ տվյալներ են ձեռք բերվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ են կատարել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Սարուխանի …

Կարդալ »

Իրանում «տնտեսության խաթարման» մեղադրանքով 29 մարդ է կալանավորվել

Իրանում «տնտեսության խաթարման» մեղադրանքով 29 մարդ է կալանավորվել։ Դատական իշխանության ներկայացուցիչ Գոլեմհոսեյն Մոհսենի Էջեյը հայտնել է, որ շուտով նրանք դատարանի առաջ կկանգնեն, փոխանցում է Mehr–ը։ Նրա խոսքով՝ կալանավորվածները մեղադրվում են հանցագործության մեջ, որի համար նրանց մահապատիժ է սպառնում, նրանք կալանավորվել են երկրի դրամավարկային համակարգը խախտելու համար։   Source: X

Կարդալ »

34.777.000 դրամ կաշառք և 8.045.500 դրամի յուրացում․ Ոստիկանությունը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ է բացահայտել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների աշխատակիցների և պաշտոնատար անձանց տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների աշխատակիցների և պաշտոնատար անձանց տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի …

Կարդալ »