Սկիզբ / Մշակույթ / Գիտնականները պարզել են հաջող ֆիլմի բանաձեւը

Գիտնականները պարզել են հաջող ֆիլմի բանաձեւը

ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից մի խումբ գիտնականներ հայտնաբերել են հաջող սցենարի բանաձեւը, որը կարող է ֆիլմին մեծ ֆինանսական հաջողություն ապահովել։ Նրանք հիմք են ընդունել ֆիլմի սյուժետային առանցքը։ Համապատասխան հետազոտությունը հրապարակել է ԱՄՆ-ի Կորնելսի համալսարանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

Ընդամենը առանձնացրել  են վեց հիմնական սյուժետային առանցքներ՝ զգացմունքային լարվածության անդադար համաչափ վերընթաց շարժումը  (պատմություններ «աղքատությունից դեպի հարստություն»), դեպի անկում անդադար համաչափ շարժումը  («Ռոմեո եւ Ջուլիետ»), կտրուկ անկում, հետո վերելք («Կնքահայրը»), կտրուկ վերելք, հետո՝ անկում (Իկարի մասին հունական առասպելը), վերելք-անկում-վերելք (Մոխրոտիկի մասին հեքիաթը), անկում–վերելք-անկում (Էդիպի մասին առասպելը)։

Գիտնականները վերլուծել են  6 147 ֆիլմեր, նաեւ տեղեկություններ՝ յուրաքանչյուր ֆիլմի հավաքած գումարների մասին այն երկրում, որտեղ այն առաջին անգամ թողարկվել է։  

Արդյունքում նրանք պարզել են, որ ամենամեծ հաջողությունն ունեցել են «կտրուկ անկում, հետո՝ վերելք» սյուժետային առանցքով ֆիլմերը, օրինակ «Կնքահայրը», «Դավաճանները», «Ածելիի սայրով վազողը»։  

Գիտնականների խոսքով՝ վիճակագրական տվյալների վերլուծությունը թույլ կտա սցենարի հեղինակներին ու ռեժիսորներին նկարահանել այնպիսի ֆիլմեր, որոնք կարող են հանդիսատեսի մոտ անկեղծ զգացմունքներ առաջացնել ու դրա շնորհիվ նաեւ ֆիլմի հաջողությունը ապահովել։  

Սակայն նրանք նաեւ նշում են, որ չարժե միայն սյուժեի հաջողության վրա ֆիքսվել։ Բյուջեի ու ժանրի մանրակրկտորեն ընտրված համադրությունը կարող է ապահովել ցանկացած սյուժետային առանցքով ֆիլմի հաջողությունը։  

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli

Հարցազրույց ԵՊՀ դասախոս, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ: -1000 դրամների թեման …