Հինգշաբթի , Մայիսի 23 2019
Սկիզբ / Տնտեսություն / Պետք է ձեւակերպենք մեր մեծ երազանքը եւ ռիսկային քայլերի դիմենք. Սերգեյ Բագրատյանի առաջարկ ունի

Պետք է ձեւակերպենք մեր մեծ երազանքը եւ ռիսկային քայլերի դիմենք. Սերգեյ Բագրատյանի առաջարկ ունի

Մարզերի այսքան հետ ընկնելը Երեւանից հուշում է, որ պետք է գնանք ոչ ստանդարտ լուծումների ճանապարհով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Նախ մենք պետք է ձեւակերպենք մեր մեծ երազանքը, այն է՝ ալպյան գոտիներում գտնվող գյուղերում հատկապես օրգանիկ ապրանքատեսակների արտադրության կազմակերպումը, որը խիստ կարեւոր է»,–նկատեց պարգամավորը։

Նա համոզմունք հայտնեց՝ պետք է համարձակ քայլերի գնանք, «այսինքն 1000 բնակչից պակաս բնակչություն ունեցող գյուղերին պետք է հարկային արտոնություն տալ եւ չվախենալ». «Մենք անընդհատ վախեցել ենք, որ չարաշահումների տեղիք կտանք, բայց պետք չի մտահոգվել, պետք է ռիսկային քայլերի գնան՝ իրավիճակը փոխելու համար»։

Բագրատյանի կարծիքով՝ պետք է ուշադրություն դարձնենք ձեւավորված ավանդույթներին. «Եթե մենք փոքրիկ մի մարզում 600–ից ավելի եկեղեցիներ ունենք, որոնք պատմական մի ամբողջ դարաշրջան են ցուցադրում, ապա դրանք պետք է դրվեն տուրիզմի հիմքում, եւ լեգենդները պետք է մշակութային ձեւակերպում ստանան, Հայաստան մտնող տուրիստը պետք է ծանոթանա ու գնա այդ լեգենդների հետեւից»։

Նրա խոսքով՝ Երեւանի բեռնաթափման անհրաժեշտությունը բոլորս ենք տեսնում. «Այս բեռնաթափումը պետք է իրականացնենք «քայլ դեպի գյուղ» բանաձեւով։ Եթե գյուղական միջավայրում գեղեցիկ ապրելու մշակույթը ձեւավորենք, մեր շատ հայրենակիցներ կգնան այնտեղ իրենց երազանքը կառուցելու»։

Պատագամավորը շեշտեց արեւային էներգիայի կայաններ գյուղում կառուցելու անհրաժեշտությունը. «Խոսում ենք արեւային էներգիայից, պատկերացրեց, որ հեռավոր գյուղերից սկսենք, որը կապահովեր ցածր էներգիա, մեծ գումարներ կբերեր ներդրողներին եւ կխթաներ գյուղական շրջաններում այդ կարեւորագույն մշակույթը»։

Source: X

Մասին News.am