Երեքշաբթի , Հուլիսի 16 2019
Սկիզբ / Հասարակություն / Շաբաթվա երկրորդ կեսին օդի ջրմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով

Շաբաթվա երկրորդ կեսին օդի ջրմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 1-2-ը հյուսիսային շրջաններում, 3-4-ը շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 2-4-ը աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 3-4-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի հուլիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.60C (2000 թ.)• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 13.40C (1985 թ.)• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.80C

Source: X

Մասին Hetq.am

Avatar

Կարդացեք նաև

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Օգոստոսի 10-ին՝ կեսօրից հետո, 11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև …