Կիրակի , Հունիսի 16 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Կարելի է որակել որպես քաղաքական հետապնդում. Վարդան Բոստանջյանը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին

Կարելի է որակել որպես քաղաքական հետապնդում. Վարդան Բոստանջյանը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին

Թեեւ «Ծառուկյան» խմբակցությունը դեռեւս հայտարարությամբ հանդես չի եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ  Քոչարյանին կալանավորելու առնչությամբ, սակայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը քաղաքական հետապնդման տարրեր տեսնում է։ NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը դա մեկնաբանեց նախկին նախագահին անազատության մեջ պահելու որոշմամբ, մինչդեռ, ըստ նրա, գործը կարելի էր քննել առանց կալանքի որոշման։

«Երեւի քաղաքական հալածանքն ու հետապնդումը հոմանիշ չեն, բայց բոլոր պարագաներում կարելի է որակել որպես այդպիսին՝ հետապնդում»,- ասաց Վարդան Բոստանջյանը։

Հարցին՝ ինչի՞ հիման վրա է այն քաղաքական հետապնդում համարում, պատասխանեց. «Կարելի էր ամբողջ պրոցեսը գնահատել ու դրա վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն հավաքել, գնահատականներ ձեւավորել առանց կալանավորելու։ Եթե կալանավարումը պարտադիր ինստիտուտ է ներկայանում այստեղ, այն էլ՝ ՀՀ նախագահի մակարդակով, կարող ես մտածել, սա հետապնդում չի՞։  Պարտադիր չի, որ խափանման միջոցն անպայման լինի կալանավորումը»։

Ըստ պատգամավորի՝ օրենքի առջեւ բոլորի հավասարաությունը չափազանց կարեւոր է, սակայն հավասարությունը չպետք է ծայրահեղ պայմաններում կիրառվի։

«Ես ասում եմ՝ քննությունը թող ընթանա, բայց հասնում ենք մի կարեւոր բանի՝ կալանավորման, արդյո՞ք դա այդպես ահավոր անհրաժեշտություն էր։ Սա չի նշանակում, որ օրենքի առջեւ պատասխան չպետք է տան, բայց ազատազրկվա՞ծ վիճակով, թե՞ հարաբերականորեն ոչ ազատազրկված վիճակով»,- հավելեց Բոստանջյանը:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Ռոբերտ Քոչարյանին մերժեցին. Նիկոլ Փաշինյանը՝ փակուղու առաջ

Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անփոփոխ թողնել. երկրորդ …