Երկուշաբթի , Ապրիլի 22 2019
Սկիզբ / Քաղաքականություն / ՀՀ ԱԳՆ-ն դիմել է Անջեյ Կասպրշիկի գրասենյակին՝ առաջարկելով սահմանի նախիջևանյան հատվածում դիտարկում կատարել

ՀՀ ԱԳՆ-ն դիմել է Անջեյ Կասպրշիկի գրասենյակին՝ առաջարկելով սահմանի նախիջևանյան հատվածում դիտարկում կատարել

«Հայաստանը կարևորում է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման անցկացումը, ինչը կարող է դիտարկվել որպես զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ»:

Հայաստանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակին՝ առաջարկելով դիտարկում իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում:

Այս մասին ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով վերջին շրջանում սահմանի այդ հատվածում սրացումներին:

«Հայաստանը կարևորում է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման անցկացումը, ինչը կարող է դիտարկվել որպես զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ: Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո հայկական կողմը պարբերարաբար դիմել է դեսպան Կասպրշիկի գրասենյակին՝ նման դիտարկում կազմակեպելու առաջարկությամբ, սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտարկման կազմակերպման համար»,- ասաց Բալայան՝ հավելելով, որ հայկական կողմը շարունակում է բանակցությունները Կասպրշիկի գրասենյակի հետ:

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Մանվել Գրիգորյանը հրաժարվել է դատի տալ Հայաստանին

Դատարանի կողմից Մանվել Գրիգորյանի կալանքի, ապա կալանքից ազատման հարցը կարող էր հասնել Մարդու իրավունքների եվրոպական …