Երեքշաբթի , Հուլիսի 16 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Տիգրան Բալայան. «Մենք շահագրգռված ենք, որ ՀԱՊԿ-ն շարունակի իր բնականոն աշխատանքը»

Տիգրան Բալայան. «Մենք շահագրգռված ենք, որ ՀԱՊԿ-ն շարունակի իր բնականոն աշխատանքը»

«Մեր քայլը դիմել ՀԱՊԿ երկրներին հենց ելնում է այն տրամաբանությունից, որ ցանկանում ենք նպաստել կառույցի ուժեղացմանը»,- ասաց Բալայանը՝ վստահեցնելով, որ ՀԱՊԿ-ի համար կարևոր փաստաթղթերն ընդունվել են այն ժամանակ, երբ Հայաստանն է նախագահել, ինչպես՝ ՀԱՊԿ զարգացման հայեցակարգը, խաղաղապահ ուժերի մասին համաձայնագիրը և այլն:

Հայաստանի արտգործնախարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը վստահեցնում է՝ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչի վերաբերյալ հայկական կողմի քայլը բխում է այն տրամաբանությունից, որ կառույցի հետ Հայաստանի հարաբերությունները չվնասվեն: Այս մասին ԱԳՆ-ում ասաց գերատեսչության մամուլի քատուղար Տիգրան Բալայանը:

«Մեր քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին, ինչպես նշել ենք շաբաթ օրը տարածված մեր մեկնաբանության մեջ, հայկական կողմը առաջարկել է ՀԱՊԿ գործընկերների՝ սկսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել 2008 թվականի «Մարտի 1-ի գործի» շրջանակներում, որից հետո ԱԳՆ-ն դիմել էր ՀԱՊԿ անդամ երկրներին, որպեսզի սկսեն Խաչատուրովին այդ պատոնում մեկ այլ անձով փոխարինման գործընթաց:

«Մեր քայլը դիմել ՀԱՊԿ երկրներին հենց ելնում է այն տրամաբանությունից, որ ցանկանում ենք նպաստել կառույցի ուժեղացմանը»,- ասաց Բալայանը՝ վստահեցնելով, որ ՀԱՊԿ-ի համար կարևոր փաստաթղթերն ընդունվել են այն ժամանակ, երբ Հայաստանն է նախագահել, ինչպես՝ ՀԱՊԿ զարգացման հայեցակարգը, խաղաղապահ ուժերի մասին համաձայնագիրը և այլն:

«Հայաստանը տրամադրված է չանել որևէ քայլ, որից կտուժի ՀԱՊԿ հեղինակությունը, մենք շահագրգռված ենք, որ ՀԱՊԿ-ն շարունակի իր բնականոն աշխատանքը»,- ասաց նա:

Բալայանի խոսքով՝ Յուրի խաչատուրովը դեռևս շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար և կշարունակի պաշտոնավարել այնքան, քանի դեռ ՀԱՊԿ խորհուրդը որոշում չի կայացրել նրան փոխարինել այլ անձով:

Source: X

Մասին Hetq.am

Avatar

Կարդացեք նաև

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս. Մանուկ Նիգոյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ. Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս:2015 թվականին Երևանի …