Երեքշաբթի , Հոկտեմբերի 23 2018

Օգոստոսի 1, 2018 - Օրվա արխիվ

Բաց նամակ Հասմիկ Սարգսյանի դատական գործի վերաբերյալ

Ծանոթուհու բնակարանից 10 հազար դրամ գողություն կատարելու մեղադրանքով, Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Հասմիկ Սարգսյանին դատապարտել է 6 տարի 6 ամիս ազատազրկման: ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ՝ Գագիկ Հարությունյանին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ՀՀ ԱԺ պատգամավորներին Երևան, 01 …

Կարդալ »

Կապանի օդանավակայանի վերագործարկումը ձգձգվում է, բայց նոր մարզպետը դեմ չէ դրա բացմանը

Չնայած Կապանի օդանավակայանի բացումը նախատեսված էր հունիս-հուլիսին, մինչ օրս այնտեղ շարունակվում են շինաշխատանքները: Հունիսին մենք եղել ենք Կապանում, տեսանկարահանել ընթացիկ վիճակը: Առայժմ շարունակվում է օդանավակայանի շենքի շինարարությունը, բարեկարգվում է թռիչքուղու ասֆալտե ծածկը: Օդանավակայանի տարածքը մեծ մասամբ ցանկապատված է: Կապանի օդանավակայանի վերագործարկումը ձգձգվում է, բայց նոր մարզպետը դեմ չէդրա բացմանը20:42, 1 …

Կարդալ »

ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Ռուսաստանից հնչող հայտարարությունների մասին

«Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը»։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է «Արմինֆո» լրատվական գործակալության՝ Հայաստանում տեղի ունեցող վերջին …

Կարդալ »

Կուրսանտական դասընթացներ 5-րդ բանակային զորամիավորումում

Ծրագրով նախատեսված դասընթացների ավարտից հետո շրջանավարտները կընդունեն զինվորական երդում, նրանց կշնորհվի առաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչումը, և նրանք կանցնեն պայմանագրային զինծառայության որպես դասակի հրամանատարներ՝ 2 տարի ժամկետով մեկնելով իրենց զորամասեր: Հայաստանի բուհերում տարկետման իրավունքով սովորող ուսանողների համար ռազմամասնագիտական դասընթացների ծրագրի շրջանակներում 2018թ. հուլիսի 2-ից հուլիսի 31-ը ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորումում …

Կարդալ »

Մասիսի քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Փաստաբան Զորայր Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ վերաքննիչ դատարանի որոշումը Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ, անսպասելի է եղել։ Ըստ փաստաբանի՝ որեւէ հիմնավոր փաստարկ չի եղել Մասիսի քաղաքապետին կալանքի տակ պահելու համար։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ, կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ …

Կարդալ »

Ոստիկանները բացահայտել են 3 մլն 300 հազար դրամի յուրացման դեպք Բերքանուշ համայնքում

Նախնական տվյալներով՝ պաշտոնավարման ընթացքում նա մի քաղաքացու գրանցել է որպես պահակ, ամսական 55 հազար դրամ աշխատավարձով, սակայն քաղաքացին շուրջ հինգ տարի աշխատանքի չի հաճախել, և ընդհանուր առմամբ յուրացվել է երեք միլիոն 300 հազար դրամ: Իսկ 2015-16 թվականներին համայնքապետը թույլ է տվել, որ գրանցված գրադարանավարուհու փոխարեն աշխատի մեկ այլ անձ: Այս …

Կարդալ »

Ոսկե և բրոնզե մեդալներ՝ ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան օլիմպիադայից

Օլիմպիադային մասնակցել են եվրոպական 21 երկրների մինչև 15 տարեկան 80 մասնակիցներ: Հայաստանի թիմը, որը ներկայացված է եղել երկու մասնակցով, ղեկավարել է Երևանի պետական համալսարանի դասախոս Արմեն Անդրեասյանը: Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Ռուսաստանի Իննոպոլիս քաղաքում տեղի  ունեցած «Ինֆորմատիկա» առարկայի Եվրոպայի պատանեկան 2-րդ օլիմպիադայից (European Junior Olympiad in Informatics) Հայաստանի թիմը վերադարձել …

Կարդալ »

Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Կրթության և գիտության նախարարությունից ևս ասացին, որ ռեկտորի հրաժարականի մասին լուրն անակնկալ է եղել իրենց համար: Նախարարության լրատվական վարչությունից հայտնեցին, որ բուհում ստուգումներ չեն իրականացվել: Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. այս պահին բուհի խորհուրդը քննարկում է նրա դիմումը բավարարել-չբավարարելու հարցը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում …

Կարդալ »

Առերևույթ չարաշահումներ են բացահայտվել Շիրակի մարզի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը: Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների  տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով: Այս մասին …

Կարդալ »

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Փաստաբանը նշեց, որ պաշտոնաթող նախագահը միայնակ է խցում, զբաղված է իր գիրքը գրելով։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար փաստաբանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Օրբելյանը։ Նա ասաց, որ այս պահին բողոքի հիմքում դրված փաստերի վերաբերյալ որեւէ տեղեկություն չի …

Կարդալ »