Չորեքշաբթի , Հուլիսի 24 2019
Սկիզբ / Արցախ / ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Հադրութի շրջանի հյուսիս-արևմտյան ուղղությամբ

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Հադրութի շրջանի հյուսիս-արևմտյան ուղղությամբ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։

Օգոստոսի 2-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։

«Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը»,- նշված է ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

 

 

 

Source: X

Մասին Hetq.am

Avatar

Կարդացեք նաև

Կեղտոտ գործարք Արցախի թիկունքում.հանդիպել են Արայիկ Հարությունյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը Hayeli

Արդեն պարզորոշ է դառնում, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն է …