Շաբաթ , Նոյեմբերի 17 2018
Սկիզբ / Մարզեր / Կապանի օդանավակայանի վերագործարկումը ձգձգվում է, բայց նոր մարզպետը դեմ չէ դրա բացմանը

Կապանի օդանավակայանի վերագործարկումը ձգձգվում է, բայց նոր մարզպետը դեմ չէ դրա բացմանը

Չնայած Կապանի օդանավակայանի բացումը նախատեսված էր հունիս-հուլիսին, մինչ
օրս այնտեղ շարունակվում են շինաշխատանքները: Հունիսին մենք եղել ենք Կապանում,
տեսանկարահանել ընթացիկ վիճակը: Առայժմ շարունակվում է օդանավակայանի շենքի
շինարարությունը, բարեկարգվում է թռիչքուղու ասֆալտե ծածկը: Օդանավակայանի
տարածքը մեծ մասամբ ցանկապատված է: Կապանի օդանավակայանի վերագործարկումը ձգձգվում է, բայց նոր մարզպետը դեմ չէդրա բացմանը20:42, 1 օգոստոսի, 2018Վահե Սարուխանյան

Չնայած Կապանի օդանավակայանի բացումը նախատեսված էր հունիս-հուլիսին, մինչ օրս այնտեղ շարունակվում են շինաշխատանքները: Հունիսին մենք եղել ենք Կապանում, տեսանկարահանել ընթացիկ վիճակը: Առայժմ շարունակվում է օդանավակայանի շենքի շինարարությունը, բարեկարգվում է թռիչքուղու ասֆալտե ծածկը: Օդանավակայանի տարածքը մեծ մասամբ ցանկապատված է:

Տեղում աշխատողներից մեկը մեզ հայտնեց, որ բացումը, ըստ շրջանառվող խոսակցությունների, հետաձգվել է 18 ամսով, բացի դրանից՝ Կապանում տեղեկացանք, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին փոխարինած Կարեն Համբարձումյանը մի փոքր այլ մոտեցում ունի օդանավակայանի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հենց Հակոբյանի օրոք՝ 2017-ի մայիսին են սկսվել շինաշխատանքները: 1972-ին բացված, սակայն 1990-ականներից չգործող օդանավակայանի վերաշահագործումը ֆինանսավորում են Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամն (ՍՄԶՆՀ) ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ): Մարզպետարանից մեզ հայտնել էին, որ նեդրման ծավալը 2 մլն դոլար է, սակայն 2017-ի տարեվերջին Վ. Հակոբյանը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը նշել էր 2,5 մլն դոլարի մասին: Բացի սրանից՝ ԶՊՄԿ-ն 5,5 մլն եվրոյով ձեռք է բերել չեխական «L-410» 19-տեղանոց ինքնաթիռ: 2017-ի սեպտեմբերին էլ Կապանի քաղաքապետարանը կոնցեսիոն պայմանագիր էր կնքել նորաստեղծ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի հետ, որով այս ընկերությունը 25 տարով ստանձնել է օդանավակայանի տիրապետման, օգտագործման, կառավարման, շահագործման, սպասարկման, վերանորոգման եւ անհրաժեշտ բարելավման իրականացման իրավունքը: 2017-ի մայիսին գրանցված ՍՊԸ-ի հիմնադիրը հենց ՍՄԶՆՀ-ն է, Կապանի օդանավակայանն էլ ստացել է «Սյունիք» անունը, չնայած մարզում օդանավակայաններ ունեն նաեւ Սիսիանը, Գորիսը, Մեղրին:  

Օդանավակայանը կբացվի, հիմնադրամը կաշխատի

Ըստ մեր ստացած տեղեկությունների՝ Կարեն Համբարձումյանը, ով սիսիանցի է, Կապանում լրագրողների հետ հանդիպմանը, մասնավորապես, հայտնել է, որ ինքը աշխատավայր հասնում է (հասնելու է) մեքենայով, այլ ոչ թե օդանավով: Ակնարկն այստեղ հասկանալի է, քանի որ ԶՊՄԿ-ում աշխատած նախկին մարզային ղեկավարությունը պարբերաբար Երեւանից Կապան էր մեկնում ուղղաթիռով: Մյուս կողմից՝ տեղեկացել էինք, որ միանշանակ չէ նաեւ նոր մարզպետի վերաբերմունքը ՍՄԶՆՀ-ի հանդեպ, որը նույնպես հիմնադրվել է Վ. Հակոբյանի օրոք՝ 2016-ի դեկտեմբերին, կառավարության որոշմամբ, սակայն պետության կողմից դրա կառավարման լիազորված մարմինը Սյունիքի մարզպետարանն է:      

Կարեն Համբարձումյանին հուլիսի 2-ին երկու հարց էինք ուղղել օդանավակայանի եւ հիմնադրամի մասին, սակայն մարզպետարանից հայտնեցին, որ կպատասխանեն 30 օրում, ինչը տարօրինակ էր. հարցերն ընդամենը նշված կառույցների հետագա գործունեության վերաբերյալ նրա ունեցած դիրքորոշման մասին էին: Մարզպետարանի պատասխանատուներից մեկը ավելի ուշ հայտնեց, որ, իր տվյալներով, ձգձգումը պայմանավորված է ստուգումներով, որոնք պիտի իրականացվեին օդանավակայանում եւ հիմնադրամում: Ինչեւէ, այսօր մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գրիգոր Թադեւոսյանից ստացել ենք հարցերի պատասխանները:

Օդանավակայանի վերաբերյալ Թադեւոսյանը հայտնել է. «Սյունիքի մարզպետարանը շահագրգռված է Կապանի օդանավակայանի շահագործման հանձնման հարցում, քանի որ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը եւ դիվերսիֆիկացիան հանդիսանում է մարզի զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններից, եւ օդանավակայանի շահագործումը հանդիսանում է ՀՀ Սյունիքի մարզի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարության ռազմավարական ծրագրերից մեկը»:

Այս առումով արժե նշել, որ հուլիսի 27-ին տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունում տեղի է ունեցել քննարկում հայկական ավիացիայի վերաբերյալ, որի ժամանակ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը խոսել է նաեւ Սյունիքի օդանավակայանների մասին՝ առանձնացնելով Կապանի կառույցի շինաշխատանքներն ավարտին հասցնելու կարեւորությունը: Մարզի մյուս օդանավակայանները, ինչպես նախկինում գրել ենք, գտնվում են ՊՆ բալանում: Ղազարյանը նշել է, որ աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ ճիշտ կլինի Սիսիանի ու Գորիսի օդանավակայանները շարունակել օգտագործել ռազմական նպատակներով:

Վերադառնալով Կ. Համբարձումյանին ուղղված մեր հարցերին՝ նշենք, որ, Գ. Թադեւոսյանի տեղեկացմամբ, Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը շարունակելու է գործել: Աշխատակազմի ղեկավարի տեղակալը հավելել է, որ ՍՄԶՆՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը ի պաշտոնե Սյունիքի մարզպետն է:  

Ինքնաթիռը գրանցվել է «Մարս Ավիայի» անունով

Կապանի օդանավակայանի համար նախատեսված «L-410UVP-E20» ինքնաթիռը, մարզային նախորդ իշխանությունների ներկայացմամբ, պիտի Հայաստան բերվեր դեռ մարտ ամսին, սակայն դրա ժամանման մասին առայժմ որեւէ հստակություն չկա: Ապրիլին գրել էինք, որ նոր գույներով ներկվելուց հետո այն ստացել է Համո Սահյանի անունը, պոչին պատկերվել է ՀՀ եռագույնը եւ ԶՊՄԿ-ի լոգոն, իսկ իրանին գրվել է ապագա օպերատորի անունը՝ «Atlantis Armenian Airways»: Բայց քանի որ Հայաստանում նման ավիաընկերություն չկա, հայտնել էինք, որ խոսքը «Atlantis European Airways»-ի մասին է, որի 3 ինքնաթիռներն այսօր վարձակալությամբ շահագործվում են Հունաստանում (EK-32002, EK-32008) եւ Մոլդովայում (EK-73797):  

ՀՀ-ում Չեխիայի դեսպանության աշխատակիցը՝ Կունովիցե քաղաքի օդանավակայանում հայկական ինքնաթիռի հետ (13.06.2018, facebook.com)

Եվ ահա քաղավիացիայի կոմիտեի կայքից տեղեկանում ենք, որ նշված օդանավը հունիսի 5-ին ստացել է հայկական գրանցում՝ EK-4104: Սակայն շահագործող է նշված ոչ թե «Atlantis»-ը, այլ «Մարս Ավիան»: Այս ընկերության մասին նախկինում գրել ենք. մասնագիտացած է օդային բեռնափոխադրումների ոլորտում, թիրախային գոտին Աֆրիկան է: Այս պահին, ըստ ՔԱԿ-ի կայքի, «Մարս Ավիան» ունի 11 ինթնաթիռ, որոնցից միայն «L-410»-ն է ոչ խորհրդային մոդել, մյուսները ուկրաինական հայտնի «Անտոնով» ընկերության օդանավերն են («Ան-26», «Ան-28», «Ան-32», «Ան-72», «Ան-74»): Սրանցից «Ան-28»-երը (հայկական օպերատորն այս պահին ունի 2 նման ինքնաթիռ) բեռնաուղեւորատար են եւ իրենց տեխնիկական բնութագրերով նման են «L-410»-ին: Այսինքն՝ այն հանգամանքը, որ «Մարս Ավիան» չեխական օդանավի նմանակի շահագործման փորձ ունի, թերեւս պատճառ է դարձել, որ Կապանի օդանավի օպերատոր դառնա հենց նա:

Օդանավակայանի լուսանկարն ու տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Արարատ Միրզոյանը «ուշադրության» կարիք ունի. «Ժողովուրդ»

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը պատմել է Ղազախստան իր այցի մասին: Նա տեղեկացրել է, որ …