Սկիզբ / Հասարակություն / Արցախի արևելյան սահմանի կրտսեր սերժանտ «Ռուսկի»-ն

Արցախի արևելյան սահմանի կրտսեր սերժանտ «Ռուսկի»-ն

Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Դավիթ Մկրտչյանն է, ծառայակիցների
շրջանում հայտնի որպես «Ռուսկի»:

Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Դավիթ Մկրտչյանն է, ծառայակիցների շրջանում հայտնի որպես «Ռուսկի»:

Դավիթը ծառայում է Արցախի արևելյան սահմանում: Դավիթի ընտանիքը տարիներ առաջ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, նա այնտեղ է ծնվել: Դավիթը ՌԴ քաղաքացիություն ունի, ինչը ենթադրում է, որ նա կարող էր չզորակոչվել ՀՀ ԶՈւ, սակայն զինապարտության տարիքը լրանալուն պես՝ նա վերադարձել է Հայաստան, դիմում գրել զինկոմիսարիատ՝ ինքնակամ զորակոչվելով ԶՈւ:  Պատմում է, որ ծառայության սկզբում գրեթե չէր կարողանում հայերեն խոսել, բայց ծառայակից ընկերներն օգնել են: Վստահեցնում է՝ այժմ տիրապետում է անգամ Արցախի բարբառին:

Դավիթը մի քանի ամիս հետո զորացրվելու է, վերադառնալու է Մոսկվա, որտեղ էլ բնակվում է նրա ընտանիքը: «Եկել եմ պարտքս տամ, էթամ»,-ասում է նա:

Հարցին, թե ինչու չի ցանկանում ծառայությունից հետո էլ մնալ Հայաստանում, Դավիթն ասում է՝ ընտանիքն ու ընկերները Ռուսաստանում են, իր ապագան էլ այնտեղ է տեսնում:

«Վայենկոմատ եմ գնացել, դիմում գրել, ուզում էի գայի էստեղ ծառայեի, բայց էլի հետ եմ գնալու: Տնեցիք էնտեղ են, էստեղ ոչ մեկ չունեմ, մենակ եմ: Սկզում իհարկե դեմ էին ընտաիքիս անդամները, որ գամ, բայց հետո համաձայնվեցին»,-պատմում է  Դավիթը։ 

 

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Ո՞վ էր Դավիթ Սանասարյանը հեղափոխությունից առաջ.7or

«7 օր»-ը գրում է. Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պատմությունը շատ խորհրդանշական է և ջրբաժանային։  «Մերժի՛ր Սերժին»շարժման ակտիվ …