Երեքշաբթի , Հոկտեմբերի 23 2018
Սկիզբ / Սփյուռք / Հայտնի է վարչապետի տանը հյուրընկալվող մասնակցի անունը

Հայտնի է վարչապետի տանը հյուրընկալվող մասնակցի անունը

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: Այդ մասին դեռևս երկու շաբաթ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Սփյուռքի նախարարությունը հայտնում է, որ այսօր սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով  ընտրեց վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանին:

«Մենք սիրով սպասում ենք Լարիսային մեր տանը և հուսով ենք՝ լավ ժամանակ կանցկացնենք իր հետ»,-նշեց Շուշան Փաշինյանը:

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Լոս Անջելեսում ովքե՞ր էին կազմակերպել Ալեն Սիմոնյանի «մեծարման» ճաշկերույթը

Սեպտեմբերի 30-ին Լոս Անջելեսում, ՀՀ Աժ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ կազմակերպված հանդիպում-երեկույթը բավական ուշագրավ գծերով …