Երեքշաբթի , Հոկտեմբերի 23 2018
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Արմեն Գևորգյանին սպառնում է մինչև 6 տարի ազատազրկում. ՀՔԾ պետ

Արմեն Գևորգյանին սպառնում է մինչև 6 տարի ազատազրկում. ՀՔԾ պետ

Հանրային հեռուստատեսության եթերով օգոստոսի 3-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը տեղեկացրել է, որ մեղադրանք է առաջադրվել 2008 թ․-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։ Վերջինս մեղադրվում է 2008թ․-ին Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի վրա ճնշումներ բանեցնելու համար։

Նրա խոսքով՝ մեղադրանքն առաջադրվել է՝ հաշվի առնելով տարիներ առաջ «Վիքիլիքսի» հրապարակումը: «Համաձայն այդ հրապարակման՝ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն պետք է որոշում կայացներ, և այդ ժամանակ ճնշում է գործադրվել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ: Վերջինը դիմել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ու հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում են գործադրում իր եղբոր միջոցով, ով այդ ժամանակ աշխատում էր երկրորդ նախագահի աշխատակազմում: Քանի որ մենք այս բոլոր գործընթացները դիտարկում ենք ամբողջականության մեջ, այս ուղղությամբ ևս քննություն իրականացրեցինք, և վիքիլիքսյան հրապարակումն ամբողջությամբ հիմնավորվեց: Պարզվեց, որ Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Երևի թե ստացվել է, արդյունքի հասել են, որովհետև ի վերջո Վալերի Պողոսյանը չի մասնացել այդ գործով քվեարկությանը»,- գործի բնույթը ներկայացրել է Սասուն Խաչատրյանը:

«Արմեն Գևորգյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՀՀ Քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով, հանցանքը ծանր հանցանք է հանդիսանում և նախատեսում է մինչև 6 տարի ազատազրկում»,- մասնավորապես ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱԱԾ նոր սենսացիոն հաղորդագրությունը. Տեսանյութ

ԱԱԾ-ն պարզում է Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող երեք բարձրակարգ հյուրանոցների կառուցման ֆինանսավորման աղբյուրները     …