Հինգշաբթի , Հունիսի 27 2019
Սկիզբ / Հասարակություն / Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում օգոստոսի 4-ին՝ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 5-9-ը հյուսիսային շրջաններում՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝ օգոստոսի 4-ի երեկոյան ժամերին սպասվում է, 5-9-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Օգոստոսի 10-ին՝ կեսօրից հետո, 11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև …