Երեքշաբթի , Հոկտեմբերի 23 2018
Սկիզբ / Արցախ / «Խաչեն»-ի ջրամբարում ջրահեղձ է եղել 2 հոգի

«Խաչեն»-ի ջրամբարում ջրահեղձ է եղել 2 հոգի

Օգոստոսի 5-ին` ժամը 17:25-ին, Արցախի Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է
ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք,
անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Օգոստոսի 5-ին` ժամը 17:25-ին, Արցախի Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ասկերանի և Մարտակերտի ՇԱԻ բաժինների փրկարարները և ՓՈՒՎ արագարձագանքման հատուկ ստորաբաժանման (ԱԱՀՍ) հերթապահ օպերատիվ խումբը:

Փրկարարական աշխատանքների արդյունքում՝ «Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել և ջրից դուրս են հանել Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Սարգսյանի (1975 թ. ծնվ.) և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արմեն Հովակիմյանի (1982 թ. ծնվ.) դիերը: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Նշվել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակը. Ներկա է եղել Բակո Սահակյանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ մասնակցել քաղաքի ազատագրման …