Ուրբաթ , Հուլիսի 19 2019
Սկիզբ / Չդասակարգված / Երթևեկության փոփոխություններ՝ Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում

Երթևեկության փոփոխություններ՝ Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում

Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով, Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ
տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն
ավատին հասցնելու նպատակով, օգոստոսի 7-ին ժամանակավորապես՝ երկու օրով,
կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ շարժման
ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով, Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավատին հասցնելու նպատակով, օգոստոսի 7-ին ժամանակավորապես՝ երկու օրով, կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Նշված ժամանակահատվածում տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել.

– հանգույցի ստորգետնյա մասում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ՝ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը կդադարեցվի, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ՝ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն:

– հանգույցի վերգետնյա հատվածում շարունակվելու է գործել երթևեկության կազմակերպման ներկայիս ժամանակավոր սխեման:

Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորին խուսափելու համար թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկվում է երթևեկել Հաղթանակի կամուրջ-Արգիշտի-Իտալիայի-Մ.Խորենացու փողոցներ-Մաշտոցի պողոտա շրջանցիկ ճանապարհներով:

Նշված ճանապարհահատվածում շինարարությունն ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվելու են երկհերթ:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,- գրված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության տեքստում:

Source: X

Մասին Hetq.am

Avatar

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն այցելել է Իջևանի և Դիլիջանի արտադրական ընկերություններ և «Տավուշ» ԲԿ

Համալիրի կառուցման շինաշխատանքները տևել են երեք տարի, իսկ ներդրումների ծավալը կազմել է 2 մլն դոլար: …