Չորեքշաբթի , Հուլիսի 24 2019
Սկիզբ / Մարզեր / Եվս մի վարույթ՝ ԶՊՄԿ-ի դեմ. Նորաշենիկ գետն աղտոտված պարզվածք է լցվել

Եվս մի վարույթ՝ ԶՊՄԿ-ի դեմ. Նորաշենիկ գետն աղտոտված պարզվածք է լցվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աղտոտված պարզվածքը Արծվանիկի
պոչամբարից Նորաշենիկ գետ թափվելու փաստի առթիվ բնապահպանության և ընդերքի
տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աղտոտված պարզվածքը Արծվանիկի պոչամբարից Նորաշենիկ գետ թափվելու փաստի առթիվ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ:

Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ  տեսչական մարմնի Սյունիքի ստորաբաժանման աշխատակիցներն ահազանգ են ստացել, ինչից հետո Նորաշենիկից նմուշառում են արել և ուղարկել Երևանի լաբորատորիա:

Ա. Գրիգորյանի փոխանցմամբ՝ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ պարզվածքում մի շարք մետաղների սահմանային թույլատրելի խտությունը գերազանցվել է:  Տեսչական մարմնի ղեկավարը նշում է, որ դեռ չեն գնահատել, թե ինչ վտանգներ կարող են լինել այդ դեպքում, մանրամասները պարզ կդառնան տեսչական ստուգումներից հետո:

Վարչապետի հանձնարարականով տեսչական մարմինը հերթով ստուգումներ է անցկացնելու Հայաստանի հանքավայրարերում: Արթուր Գրիգորյանի տեղեկացմամբ՝  ավարտել են Ամուլսարի հանքավայրի ստուգումները: Արդյունքներն ամփոփելուց հետո ստուգումներ են սկսելու ԶՊՄԿ-ում: Նորաշենիկ գետից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները, ըստ Ա. Գրիգորյանի, ի գիտություն կընդունեն ստուգումների ժամանակ:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պոչամբարից դուրս եկող պարզվածքը չի համապատասխանում թույլատրելի նորմերին: Պարբերական բնույթ կրող նման բազմաթիվ դեպքերի անդրադարձել ենք նախկինում:  

Տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել ևս մեկ փաստի առթիվ. խոսքը Կապանի Աճանան և Նորաշենիկ գյուղերի միջև ընկած տարածքում երկար տարիներ կուտակված պոչանքի մասին է, որը ԶՊՄԿ-ն այդպես էլ չի տեղափոխել Արծվանիկի պոչամբար:    

Լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը

Source: X

Մասին Hetq.am

Avatar

Կարդացեք նաև

Գաղտնալսման գործով խուզարկություններն ավարտվել են . Armlur

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության …