Կիրակի , Հունիսի 16 2019
Սկիզբ / Հասարակություն / Արցախի խորհրդարանի 15 պատգամավոր միացել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին

Արցախի խորհրդարանի 15 պատգամավոր միացել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ և ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին միացել են նաև Արցախի խորհրդարանի պատգամավորներ:

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ և ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին միացել են նաև Արցախի խորհրդարանի պատգամավորներ:

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում», – գրել է Ղավալյանը։

Մեր հարցին ի պատասխան Անուշ Ղավալյանն ասաց, որ ստորագրավաքին միացած պատգամավորների թիվը 15-ն է: Թե որ խմբակցություններն են ներկայացնում այդ պատգամավորները, մամուլի քարտուղարը չհստակեցրեց:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներից 46-ը միացել են երկրորդ նախագահ Ոոբերտ Քոչարյանի՝ կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին:

 

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Հայաստանում դատաիրավական համակարգը վերածվել է նիկոլական մանր վրեժխնդրության կույր գործիքի

Մինչ Փաշինյանը, եվրոպական վոյաժների մեջ, ԵԽԽՎ բարձր ամբիոնից երախտագիտություն է հայտնում եվրոպացիներին ասենք 90-ականների սկսզբներին …