Չորեքշաբթի , Հունիսի 26 2019
Սկիզբ / Տնտեսություն / ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց հորդորում է վարչական տուգանքներից զերծ մնալու համար լինել ուշադիր

ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց հորդորում է վարչական տուգանքներից զերծ մնալու համար լինել ուշադիր

Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցներն, առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 50%-ի չափով: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն ներմուծողի օգտագործման, տիրապետման և (կամ) տնօրինման ներքո մինչև դրանց` օրենքով սահմանված կարգով համապատասխան մաքսային ընթացակարգով մաքսային ձևակերպումը, քանի որ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցներն, առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 50%-ի չափով: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Օրինակ, եթե անձը (հայտարարատուն) տարանցման հայտարարագրով ՀՀ է ներմուծում ավտոմեքենա, սակայն, մինչ մաքսազերծում կատարելը, այն հանձնում է իր ընկերոջը կամ այլ անձի, ապա տվյալ դեպքում հայտարարատուն ենթակա է վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման համար’ տուգանվելով ավտոմեքենայի’ հայտարարագրված մաքսային արժեքի 50%-ի չափով:

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Երթևեկության փոփոխություններ՝ Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում

Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով, Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավատին հասցնելու …