Երեքշաբթի , Հոկտեմբերի 23 2018
Սկիզբ / Արցախ / Զինվորի վերադարձը տուն

Զինվորի վերադարձը տուն

Կարենին դիմավորելու համար հավաքվել էին ընտանիքի անդամներն ու հարազատները։ Ներկա չէր միայն Կարենի կրտսեր եղբայրը՝ Արենը. քսան օր առաջ զորակոչվել էր բանակ, ծառայում է Արցախի զորամասերից մեկում։

Ստեփանակերտցի Կարեն Խաչատրյանը զորացրվել է։ Երկու տարի Արցախի հյուսիսային զորամասերից մեկում ծառայելուց հետո Կարենը կրկին տանն է։

Նրա հետ ծանոթացանք զորամասում, երբ հրամանատարի խնդրանքով երգեց զորացրվող ընկերների համար։ Երբ հարցրինք՝ ե՞րբ է զորացրվելու, ասաց՝ վաղը։

Հաջորդ օրը Կարենին ընտանիքի անդամների, ընկերների հետ միասին դիմավորցինք տանը։

Կարենի մայրը՝ տիկին Անժելան բացեց դուռը և գրկեց որդուն։

Կարենին դիմավորելու համար հավաքվել էին ընտանիքի անդամներն ու հարազատները։ Ներկա չէր միայն Կարենի կրտսեր եղբայրը՝ Արենը. քսան օր առաջ զորակոչվել էր բանակ, ծառայում է Արցախի զորամասերից մեկում։

Կարենը 16 տարի է երգում է, սիրում է ժողովրդական երգերը, սովորում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Սեպտեմբերից կշարունակի կիսատ թողած ուսումը։

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Արցախի խորհրդարանի 15 պատգամավոր միացել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ …