Ուրբաթ , Դեկտեմբերի 14 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Արթուր Վանեցյան․ «Այդ զենքերը հայտնաբերվել մի տարածքում, որը փաստացի պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին»

Արթուր Վանեցյան․ «Այդ զենքերը հայտնաբերվել մի տարածքում, որը փաստացի պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին»

Հարցին՝ կա՞ն օպերատիվ տվյալներ, որ այդ զենքերը Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են
օգտագործել, Վանեցյանն ասաց, որ նման մանրամասների չի տիրապետում։

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի հերքում, որ կա վարկած, ըստ որի՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին փաստացի պատկանող տարածքում հայտնաբերված զենք զինամթերքը կիրառվել է «Մարտի 1-ի գործով» տուժած ու զոհված ցուցարարների նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենը։

«Արդյունքները պարզ կլինեն համապատասխան փորձաքննություններից հետո, նախնական օպերատիվ տվյալներով նման վարկած կա»,- ասաց նա։

Հարցին՝ կա՞ն օպերատիվ տվյալներ, որ այդ զենքերը Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են օգտագործել, Վանեցյանն ասաց, որ նման մանրամասների չի տիրապետում։

«Այս պահին կարող եմ ասել, որ հայտնաբերել ենք զենքեր, որոնք մեր նախնական օպերատիվ տվյալների համաձայն՝ հնարավոր է օգտագործվել են մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ, այն աձնանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում»,- ասաց ԱԱԾ տնօրենը։

Վանեցյանն ասաց, որ չի կարող ասել այդ անձինք Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են եղել, թե ոչ, սակայն չհերքեց, որ ինչ-որ մեկի կողմնակիցներն են եղել, ինչպես նաև թիկնապահներ։

«Դուք ինչո՞ւ եք ստիպում ասել Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են, այդ զենքերը հայտնաբերվել են մի տարածքում, որը փաստացի պատկանում է Աբրահամյանի ընտանիքին»,- ասաց նա։

Վանեցյանը վստահեցրեց, որ ԱԱԾ-ն մշտապես բացահայատումներ է իրականացնելու։ Ինչ վերաբերում է «Երևան» հիմնադրամում կատարված ստուգումներին, Վանեցյանն ասաց, որ արդեն իսկ 1 միլիարդ 807 միլիոն դրամի վատնում են հայտնաբերել։

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի …