Շաբաթ , Օգոստոսի 18 2018
Սկիզբ / Քաղաքականություն / ՀՔԾ պետ․ «Ես պնդում եմ՝ նախաքննության շահերից է բխում, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ»

ՀՔԾ պետ․ «Ես պնդում եմ՝ նախաքննության շահերից է բխում, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ»

Մեր հարցին՝ կալանքի մեջ գտնվելով Ռոբերտ Քոչարյանը չունի՞ նման հնարավորություն,
Խաչատրյանն ասաց․ «Կալանքի մեջ գտնվելը այդ հավանականությունը փոքրացնում է զգալի
չափով»։

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի համոզմամբ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ։

«Ես պնդում եմ՝ նախաքննության շահերից է բխում, որ Ռոբերտ Քոչարյանը կման կալանքի տակ»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի փոփոխման հարցով փաստաբանների ներկայացրած միջնորդությունը։

«Մենք մեր միջնորդության մեջ նշել էինք, որ ազատության մեջ մնալով՝ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունի ազդելու քրեական դատավարությանը մասնակից անձանց վրա»,- ՀՔԾ պետը։

Մեր հարցին՝ կալանքի մեջ գտնվելով Ռոբերտ Քոչարյանը չունի՞ նման հնարավորություն, Խաչատրյանն ասաց․ «Կալանքի մեջ գտնվելը այդ հավանականությունը փոքրացնում է զգալի չափով»։

Հարցին՝ կա՞ն տեղեկություններ, որ պաշտոնավարման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը փորձել է միջամտել նախաքննությանը կամ թաքցնել փաստերը, ՀՔԾ պետը պատասխանեց․

«Եթե նման տեղեկություններ էլ ունենամ, այդ մասին չեմ խոսի, կան կասկածներ, որ նա ազատության մեջ մնալով՝ կարող է խոչընդոտել քննությանը»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 28-ից գտնվում է կալանքի տակ, նա մեղադրվում է 2008 թվականի Մարտի մեկի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

7 երեխա այսօր առաջին անգամ լսել է շրջապատի ձայները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր ներկա է եղել հնգամյա Մանեի՝ առաջին անգամ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով