Շաբաթ , Օգոստոսի 18 2018
Սկիզբ / Մշակույթ / Մշակույթի գործիչները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին

Մշակույթի գործիչները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին

«Ըստ հին ավանդության, ի վերուստ նշանակված արդարներն իրենց կոչման մասին իմանում են միայն փորձության ժամին։ Ուզում ենք հավատալ, որ թավշյա հեղափոխության առաջնորդը պարտված հակաժողովրդական վարչախմբի կողմից ապօրինի դատապարտված Շանթ Հարությունյանին արդարացնելու հեղափոխական ճանապարհ կգտնի»:

Մշակույթի մի խումբ գործիչներ բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Անոնիմուսների երթի» գործով 2013թ-ի նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող քաղաքական-հասարակական գործիչ Շանթ Հարությունյանի արդարացման պահանջով: Նամակում գրված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,Դուք բազմիցս հրապարակավ բարձրաձայնել եք, որ նախորդ վարչախմբի օրոք քաղաքական գործունեության համար դատապարտվածները ազատ կարձակվեն։ Այնինչ հայտնի քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը բանտում է։

Որպես արվեստի և մշակույթի մարդիկ, մենք առանձնապես հասու չենք իրավական հիմնավորումներին, բայց եթե խորհրդային բռնազավթման տարիների բռնադատվածներին նույն խորհրդային իշխանությունները կարողացան արդարացնել, եթե խորհրդային դատախազությունը կարող էր արդարացնել Գարեգին Նժդեհին (հետմահու), ապա ինչու՞ հիմա դատախազությունը չի կարող արդարացման որոշում կայացնել քաղբանտարկյալների, մասնավորապես՝ Շանթ Հարությունյանի վերաբերյալ։ Կամ ի՞նչն է խանգարում, որ դատարանը վերանայի այդ շինծու գործը և արդարացման վճիռ կայացնի։

Թավշյա հեղափոխությամբ արթնացած հույսը վերաբերում էր նաև արդարության վերականգնմանը։ Քաղբանտարյալների, մասնավորապես՝ Շանթ Հարությունյանի արդարացման հարցը իրավականից բացի ունի մշակութային նշանակություն։ Ստեղծագործական կյանքով ապրող մարդու համար հանդուրժելի չեն արդարության ընտրովի մոտեցումները. այս միտքն անգամ կարող է փոշիացնել ժողովրդական ջանքով նվաճված ձեռքբերումները։

Մեծարգո պարոն վարչապետ,Ըստ հին ավանդության, ի վերուստ նշանակված արդարներն իրենց կոչման մասին իմանում են միայն փորձության ժամին։ Ուզում ենք հավատալ, որ թավշյա հեղափոխության առաջնորդը պարտված հակաժողովրդական վարչախմբի կողմից ապօրինի դատապարտված Շանթ Հարությունյանին արդարացնելու հեղափոխական ճանապարհ կգտնի»։

Նամակը ստորագրել են՝

Ռուբեն Հախվերդյան – երգիչ-երգահանԷդվարդ Զորիկյան – երգիչ-երգահանԳրիգոր Խաչատրյան – նկարիչՆորայր Այվազյան – նկարիչՎահրամ Մարտիրոսյան – գրող-հրապարակախոսԼևոն Ջավախյան – գրողԱնուշ Սեդրակյան – քաղաքագետԶավեն Ավետիսյան – գրականագետԱրթուր Ազարյան – լրագրող-հրապարակախոսՀրանտ Վարդանյան – ռեժիսորՄիքայել Հայրապետյան – գրականագետՎիգեն Ավետիս – քանդակագործԱրամ Ավետիսյան – արվեստաբան

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Մայիսից սկսած՝ ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում. վարչապետը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ կառավարության ղեկավարը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով