Շաբաթ , Օգոստոսի 18 2018
Սկիզբ / Տնտեսություն / ՊԵԿ-ը կրկին կոչ է անում տեղեկացնել փոքր ու միջին հարկ վճարողների գործունեությանն անհիմն միջամտելու դեպքերի մասին

ՊԵԿ-ը կրկին կոչ է անում տեղեկացնել փոքր ու միջին հարկ վճարողների գործունեությանն անհիմն միջամտելու դեպքերի մասին

Այսօր տարածած հաղորդագրությամբ կոմիտեն հայտնում է, որ օգոստոսի 8-ի դրությամբ համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվել է ընդամենը 2 դիմում, որոնք, ըստ էության, չեն վերաբերում փոքր և միջին հարկ վճարողների գործունեությանն անհիմն միջամտելուն:

Հուլիսի 25-ին պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել էր հայտարարություն, որ եթե հարկ վճարողների մոտ առկա են այնպիսի փաստեր կամ տեղեկատվություն, որոնք հավաստում են այն մասին, որ ՊԵԿ կամ վերջինիս առանձին աշխատակիցների գործողությունները միտված են փոքր ու միջին հարկ վճարողների գործունեությանն անհիմն միջամտելուն կամ առկա են նաև նախկինում նման դեպքերի վերաբերյալ փաստեր կամ տեղեկատվություն, ապա կոմիտեն առաջարկում է այդ մասին տեղեկացնել ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությանը՝ հետևյալ կոնտակտային տվյալներով.

1) Փոստային հասցե՝ ք. Երևան, Կոմիտասի 35, 0051, ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչություն,

2) Էլեկտրոնային հասցե՝ khv@taxservice.am

Այսօր տարածած հաղորդագրությամբ կոմիտեն հայտնում է, որ օգոստոսի 8-ի դրությամբ համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվել է ընդամենը 2 դիմում, որոնք, ըստ էության, չեն վերաբերում փոքր և միջին հարկ վճարողների գործունեությանն անհիմն միջամտելուն:

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ կրկին անգամ առաջարկում ենք, եթե առկա են վերոհիշյալ հիմքերը, ապա կարող եք Ձեր հաղորդագրությունն ուղարկել khv@taxservice.am Էլեկտրոնային փոստի հասցեին: Հավաստիացնում ենք, որ ստացված դիմումներին կտրվեն համապատասխան ընթացք»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Գործադիրը մի ընկերության «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տվեց, մյուսին՝ մերժեց

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին ստեղծվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին։ Դրա գործառնական տեսակը սահմանված է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով