Շաբաթ , Օգոստոսի 18 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որի մասն են կազմում Հայաստանն ու առհասարակ Հարավային Կովկասը, մեծ փոփոխությույունների շեմին է։

Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որի մասն են կազմում Հայաստանն ու առհասարակ Հարավային Կովկասը, մեծ փոփոխությույունների շեմին է։ Սիրիայում և Իրաքում ծայրահեղ անկայունությունը և քաղաքացիական պատերազմները խոստանում են նոր փուլ մտնել։ Տարածաշրջանի հիմնական խաղացողներից երեքը՝ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը, ամերիկյան սանկցիաների տակ են գտնվում։ Եթե Թուրքիային դեռևս «մտածելու» ժամանակ է տված, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները գնալով ուժեղանում են, ապա Իրանում վիճակը օրհասական է դառնում։ Միջազգային մամուլի հիմնական հարցադրումը հետևյալն է․ արդյո՞ք Թրամպը Իրանի հետ հյուսիսկորեական սցենարը կկիրառի, թե կփորձի այնքան վատացնել վիճակը, որ այն հանգեցնի Իրանի գործող համակարգի  փլուզմանը։

Իրանի նոր պատժամիցները

Մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց, որ դուրս է գալիս Իրանի հետ կնքված Միջուկային Համաձայնագրից։ Հասկանալի է, որ պատճառը Սիրիայում, Իրաքում, Լիբանանում Իրանի դերի մեծացման հետ է կապված, ինչպես նաև Եմենի քաղաքացիական պատերազմում Իրանի ոչ ֆորմալ մասնակցության։ Մի խոսքով, խնդիրն Իրանի վերահսկողության տակ եղած, այսպես կոչված՝ «շիական կորի» ազդեցության գոտու մասին է, ինչն անհանգստացնում է Իսրայելին ու Ծոցի արաբական երկրներին։

Սիրիայում բնակչության տեղահանություններ են իրականացվում և Ասադի կողմից վերահսկվող տարածքներում սունի բնակչությունը փոխարինվում է հիմնականում Իրանի, Աֆղանստանի, Պահիստանի շիա վերաբնակիչներով։

ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակն է, որ Իրանի վերահսկողության տակ եղած զինյալները դուրս գան այդ տարածքներից։

Պատժամիջոցները Իրանի համար ավերիչ ազդեցություն կարող են թողնել։ Օգոստոսի 7-ին պատժամիջոցների առաջին փուլը գործարկվեց, ինչն ավելի թուլացրեց իրանական արժույթի «ծանրությունը» 5-6%-ով։ Արգելքի տակ հայտնվեց Իրանի հետ հետևյալ ապրանքների առևտուրը՝ ոսկի, թարկարժեք մետաղներ, ալյումին, պողպատ, ածուխ, գրաֆիտ և այլ ռազմավարական ապրանքներ։ Դադարեցվել են իրանական արտայժույթի ու պարտատոմսերի հետ ֆինանսական գործողությունները։ Այնպիսի ոլորտներ, ինչպիսին մեքանաշինությունն ու քաղավիացիան են, նույնպես պատժամիջոցների տակ են հայտնվել, իսկ հոկտեմբերի 5-ին սպասվում է ամենաուժեղ հարվածը էներգակիրների ոլորտի նկատմամբ։ Արգելանքի տակ են մտնում Իրանի բանկի հետ օպերացիաները։ Արդեն մոտ 100 խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Boeing-ը, General Electric-ը, Peugeot-ն, Siemens-ը, Total-ը, արդեն իսկ հայտարարել են, որ դադարեցնում են իրենց գործունեությունը։

Չնայած նրան, որ ԵՄ-ն հայտարարել է, որ չի ողջունում պատժամիջոցները և չի պատրաստվում միանալ դրանց, այնուամենայնիվ ընկերությունները, հատկապես խոշոր, չեն փորձի վտանգի տակ դնել իրենց բիզնեսը և դադարեցնում են Իրանի հետ իրենց հարաբերությունները։ Օգոստոսի 7-ին Թրամփը հայտարարել է, որ ով հարաբերություններ ունենա Իրանի հետ, որևէ հարաբերություն չի ունենա ԱՄՆ-ի հետ։ Չինաստանը, Հնդկաստանը և Իրանի մյուս խոշոր գործընկեր երկրները ծանր ընտրության առջև են հայտնվել։

Իրանում վիճակը ճգնաժամային է, բարձր վարձատրվող կրթված իրանցիները կորցնում են աշխատանքը, իսկ միջին ու ցածր խավերը աղքատության եզրին են հայտնվում։ Իրանում հոռետեսական տրամադրություններ են տիրում և կա համատարած վտանգի զգացողություն։ Տարբեր քաղաքներում տեղի են ունենում ցույցեր, սակայն բոլորը վախենում են «սոված» բունտերից, որոնք կարող են դառնալ անկառավարելի։

Ինչ է ուզում Թրամպը

Թրամպը իր հայտարարությունում նշում է, որ իր հիմնական անհանգստությունը կապված է Իրանի արտաքին քաղաքականության հետ և ինքը պատրաստ է Իրանի հետ բանակցություններին։ Ըստ Թրամպի, «հանուն խաղաղության» ինքը պատրաստ է յուրաքանչյուրի հետ բանակցել և ցանկանում է կրկնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ իր տարած «հաղթանակը»։ Եթե սկզբնական շրջանում Իրանի ղեկավարության հայտարարությունները մարտական էին և սպառնում էին անգամ արգելափակել Պարսից Ծոցը, ապա այժմ հակված են բանակցությունների։ Ըստ էության, Իրանն այլ ելք չունի և արդեն փորձում է պայմանավորվել ԱՄՆ-ի հետ։ Ըստ տարբեր կանխատեսումների, սեպտեմբերին բանակցությունները կարող են սկսվել՝ մինչև էներգակիրների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։

Օգոստոսի 6-ին Իրանի նախագահ Հասան Ռուհանին ազգին ուղղված իր ելույթում անսպասելի մեղմ կերպով ասել է, որ ԱՄՆ-ն պետք է ապացուցի, որ լուրջ է տրամադրված Իրանի հետ բանակցությունների ընթացքում բոլոր վիճելի խնդիրները լուծելու պատրաստակամությանը։

Իրանի արտգործնախարարի՝ Օման կատար այցից հետո Օմանի արտգործնախարարը մեկնում է ԱՄՆ։ Ենթադրվում է, որ ստվերային բանակցությունները սկսվել են։

Իրանն ըստ էության պատրաստ է ԱՄՆ-ի հետ թարմացնել Միջուկային համաձայնությունը, ինչը մինչ այդ համարում էին անհնարին:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Իրանի ղեկավարությունը, մտահոգվելով, որ երկրի տնտեսության անկումն ու դժգոհությունների ուժգնությունը կարող է վերահսկողությունից դուրս գալ և ԱՄՆ հետ մտադրվելով սկսել բանակցությունները, փորձում է հանգստացնել ներքաղաքական իրավիճակը։ Իսկ ԱՄՆ նախագահը, չնայած նրան, որ իր հանդեպ ողջ աշխարհում կա անվստահության մթնոլորտ, թե արտաքին քաղաքականության, թե երկրի տնտեսության առաջընթացի առումով աննախադեպ հաջողությունների է հասնում։ Այն կասկածները, որ ԱՄՆ-ն ժամանակի ընթացքում կորցնելու է գերտերության դիրքը, ետին պլան են մղվում։

լուսանկարը՝ pbs.org-ից

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Արման Թաթոյանի հայտարարությունը՝ վերջին շրջանում քննվող քրեական գործերի քննության գործընթացի վերաբերյալ

Հանցավորության դեմ պայքարն, իհարկե, պետության կարևորագույն հանձնառություն է: Այն կոչված է ապահովելու մարդու իրավունքներն ու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով