Շաբաթ , Օգոստոսի 18 2018
Սկիզբ / Հասարակություն / Ներկրված թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ

Ներկրված թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները իրացման ցանցի 16 կետերում իրականացված վերահսկողության շրջանակներում, կատարել են նմուշառում առկա թռչնամսից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում դրանցից 6-ում հայտնաբերվել են մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ: Այս մասին հաղորդում է տեսչական մարմինը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները իրացման ցանցի 16 կետերում իրականացված վերահսկողության շրջանակներում, կատարել են նմուշառում առկա թռչնամսից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում դրանցից 6-ում հայտնաբերվել են մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ: Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից:

Ստորև նշված խմբաքականակները ճանաչվել են վտանգավոր և պիտանի չեն սննդում օգտագործման համար ՝

սառեցված հավ ամբողջական «Բայսադ» (սալմոնելա), արտադրված 06.01.2018թ, պահպանման ժամկետը՝ 1 տարի, արտադրող երկիրը՝ Ռուսաստան, ներմուծող՝ «Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ,

սառեցված հավի թևեր «Պտիցեկոմբինատ» (սալմոնելա, ՄԱՖԱՄ), արտադրված 17.04.2018թ, պահպանման ժամկետը՝ 1 տարի, արտադրող երկիրը՝ Ռուսաստան, ներմուծող՝ «Սագաս» ՍՊԸ,

սառեցված հավի թևեր «Ռեսուրս» (ՄԱՖԱՄ), արտադրված 04.05.2018թ, պահպանման ժամկետը՝ 6 ամիս, արտադրող երկիրը՝ Ռուսաստան,

սառեցված հավի թևեր «Ագրիկոլա Ջանդել» (սալմոնելա, ՄԱՖԱՄ), արտադրված 19.02.2018թ, պահպանման ժամկետը՝ 2 տարի, արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ,

սառեցված հավի թևեր «Ագրոովեն» (ՄԱՖԱՄ), արտադրված 05.03.2018թ, պահպանման ժամկետը՝ 9 ամիս, արտադրող երկիրը՝ Ուկրաինա, պահպանման ժամկետը՝ 1 տարի, ներմուծող՝ «Միթ Իմփորթ» ՍՊԸ,

սառեցված հավի բդիկ «Ագրոովեն» (ՄԱՖԱՄ), 03.06.2018թ, պահպանման ժամկետը՝ 1 տարի, արտադրող երկիրը՝ Ուկրաինա, ներմուծող՝ «Սագաս» ՍՊԸ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրվել են կարգադրագրեր վտանգավոր ճանաչված բոլոր խմբաքանակների իրացումը կասեցնելու և դրանք ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ:

Այս պահին, հետագծելիության սկզբունքով, շարունակվում է պետական վերահսկողությունը նաև թռչնամիս ներմուծող կազմակերպություններում, որի արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ:

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Շատ կարեւոր է հասկանալ, թե տուրիստը Հայաստանում ինչ է առնելու՝ իր երկիր տանելու համար. Փաշինյան

Շատ կարեւոր է հասկանալ, թե զբոսաշրջիկը Հայաստանում ինչ է գնում՝ իր երկիր տանելու համար: Այս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով