Երեքշաբթի , Հուլիսի 16 2019
Սկիզբ / Իրավունք / Ռոբերտ Քոչարյանի կալանքի բողոքարկելու գործով քննությունն ավարտվել է. որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին

Ռոբերտ Քոչարյանի կալանքի բողոքարկելու գործով քննությունն ավարտվել է. որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՝ կալանքի
բողոքարկման գործով նիստը։ Դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը ՝ ժամը
16։00-ին:

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի բողոքարկման գործով նիստը։ Դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը՝ ժամը 16։00-ին:

Փաստաբան Արամ Օրբելյանի հաղորդմամբ, Ռոբերտ Քոչարյանը այսօր եւս իր դիրքորոշումն է հայտնել մեղադրանքի վերաբերյալ, եւս մեկ անգամ պնդել, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատական գործընթացում կողմնակալություն չի եղել, երկու կողմն էլ կարողացել է ներկայացնել դիրքորոշումները։

Օրբելյանի պնդմամբ՝ Քոչարյանի ելույթը հրապարակելու համար դիմելու են վարույթն իրակնացնող մարմնին։

Իսկ պատշաճ վարքագիծ դրսեւորելու վերաբերյալ փաստաբանն ասաց, որ քննության ընթացքում մի շարք պարզաբանումներ են տրվել։ Ըստ նրա՝ գործը պետք է դիտարկվի կոնկրետ կանոններով իրավաբանական գործընթացի շրջանակում։ «Քննիչն առաջին ատյանի դատարան է ներկայացրել միջնորդություն, որին կցել է փաստաթղթեր, որով պետք է ապացուցեն ողջամիտ կասկածի առկայությունը։ Պետք է ապացուցվի, որ կան հիմքեր, որոնք հավաստում են՝  պարոն Քոչարյանը չի ցուցաբերի պատշաճ վարքագիծ։ Նրա նախագահ լինելը  բավարար չէ, որպեսզի ենթադրվի անձի ոչ պատշած վաքրագիծը»,-հայտնեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ. «Մենք մեր միջնորդության մեջ նշել էինք, որ ազատության մեջ մնալով՝ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունի ազդելու քրեական դատավարությանը մասնակից անձանց վրա»,- հայտարարել էր ՀՔԾ պետը։

 

Արամ Օրբելյանի համոզմամբ կալանքի որոշումը պետք է վերացվի։

Հիշեցնենք, որ պաշտոնաթող նախագահին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու համար։

 

Source: X

Մասին Hetq.am

Avatar

Կարդացեք նաև

Տեր-Պետրոսյանի տաս տարվա սուտը բացահայտվեց․ ՄԻԵԴ աղմկահարույց որոշումը.Politik

Տասը տարի շարունակ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրությանը համոզում էր, որ 2008 թվականի մարտի 1-ի …