Սկիզբ / Տեսանյութ / Փաստաբանների պալատն ընդդեմ Նիկոլայ Բաղդասարյանի․ կասեցվել է փաստաբանի գործունեությունը 1in

Փաստաբանների պալատն ընդդեմ Նիկոլայ Բաղդասարյանի․ կասեցվել է փաստաբանի գործունեությունը 1in

Փաստաբանների պալատի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկվել էր փաստաբան, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, ՀՀ վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական արտոնագիրը կասեցնելու մասին հարցը։ Նիստն ընթացավ բավական բուռն։

Փաստաբան Լուսինե Սահակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սա անձնական խնդիր է կապված Նիկոլայ Բաղդասարյանի հետ։ Սահակյանի կարծիքով՝ պալատը պետք է միայն ողջուներ իր փաստաբանների ներգրավվածությունը պետական ապարատում՝ որպես հասարակական հիմունքներով խորհրդականի։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ իր հերթին նշեց՝ խորհրդում առնվազն 4 հոգի կա, ով առհասարակ չպետք է ներկա լիներ նիստին, առավել ևս քվեարկեր, քանի որ անձնական խնդիրներ ունի Նիկոլայ Բաղդասարյանի հետ։ Անձնական խնդիրները կապված են փաստաբանական գործունեության հետ։

Քվեարկությամբ ՓՊ-ն կասեցրել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի գործունեությունը

Մանրամասները՝ տեսանյութում.

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ժողովրդականություն վայելող Վանեցյան Արթուրը այսօր կանգնած է հեղինակազրկվելու վտանգի առաջ

Ինչպես հայտնի է, հավասարության սկզբունքն այսօր Հայաստանում հայտարարված է՝ հիմնահենքային արժեք: Իշխանությունները, ռեալիզացնելու համար իրենց …