Շաբաթ , Օգոստոսի 18 2018
Սկիզբ / Հասարակություն / «Արմավիր» ՔԿՀ-ում մահվան վերջին երկու դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում քննություն է նախաձեռնված

«Արմավիր» ՔԿՀ-ում մահվան վերջին երկու դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում քննություն է նախաձեռնված

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց մահվան
վերջին երկու անհանգստացնող դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում
նախաձեռնված է քննարկման ընթացակարգ:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց մահվան վերջին երկու անհանգստացնող դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Հիշեցնենք գգոստոսի 11-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը, գիշերային շրջայց կատարելիս, հայտնաբերել է կալանավորված անձ Վ. Գ.-ի՝ պատուհանի ճաղավանդակից իր տաբատի գոտիով կախված դին: 

«Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի կյանքի իրավունքի ապահովումը գտնվում է պետության անմիջական պատասխանատվության ներքո: Պոզիտիվ պարտականության ուժով պետությունը պարտավոր է ապահովել կյանքի արժանապատիվ պայմաններ ազատությունից զրկված անձի համար: Հետևաբար, ՔԿՀ-ում մահվան ցանկացած դեպք պետք է արժանանա քննության պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում՝ արագացման սկզբունքով:

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցներ՝ համագործակցելով Արդարադատության նախարարության և քննություն իրականացնող մարմնի հետ»,-հայտնում է Պաշտպանի գրասենյակը։

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Մանրամասներ՝ Շուռնուխ գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ

Իսկ տուժածներից երկուսին, որոնք ունեցել են առավել ծանր վնասվածքներ, առաջին բուժօգնություն տրամադրվել է վճարովի հիմունքներով: …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով