Հինգշաբթի , Օգոստոսի 22 2019
Սկիզբ / Հասարակություն / Գեներալ Մանվելի նկարի հրապարակման 4 հետևանքները

Գեներալ Մանվելի նկարի հրապարակման 4 հետևանքները

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ի հիմնադրած և ղեկավար Հայկական ժամանակ օրաթերթArmtimes.com կայքում հրապարակված գեներալ Մանվել Գրիգորյանի բանտախցում արված նկարը մի քանի գործառույթ կատարեց՝

1․ Ուղիղ հարվածեց Նիկոլ Փաշինյանին ու նրա կնոջ՝ Աննա Հակոբյանին, ով այժմ թերթի գլխավոր խմբագիրն է։ 
Նիկոլ Փաշինյանի մերձավորներից ոմանք արջի ծառայություն են մատուցում, ոմանք ապաշնորհ են, ոմանք էլ օրինակ՝ ոչինչ չանելով թրենդի մեջ կոռուպցիայի դեմ պայքարից են խոսում։ Վարչապետը պետք է այս նախադեպից ևս հետևություններ անի ու հեռացնի իր շուրջ եղած բազմաթիվ մարդկանց։

2․ Ապացուցեց ժողովրդի մի զգալի հատվածի անասնական լինելը։
Փաստորեն, Մանվել Գրիգորյանի նկարը հրճվելու առիթ է տալիս հազարավոր մարդկանց, ինչն ապացուցում է, որ ժողովրդի մի հատվածը պահի ու իրավիճակի ազդեցության տակ է ընկնում և չունի սեփական մտածողություն, չունի սեփական դիրքորոշումը և առաջնորդվում է շատ վտանգավոր ամբոխային տրամաբանությամբ։ Հետևաբար չպետք է հիմք ընդունել ժողովրդի մի հատվածի կարծիքը, չպետք է կատարել ամբոխահաճո հրապարակումներ և գործողություններ։
3․ Ապացուցեց լրագրողական էթիկայի բռնաբարված լինելը։ 
Որոշ արյունարբու «լրագրող»-ներ թիրախավորում և ոհմակով հոշոտում են իրենց զոհերին՝ առանց որևէ սահմանների և արգելքների։ Լրագրողական էթիկա պարզապես գոյություն չունի և անգրագետ լրագրողներն ինչ ուզում անում են, իսկ գրագետ լրագրողները չեն պարտադրում էթիկայի կանոններ, քանի որ իրենց էլ կհոշոտեն։ Անհրաժեշտ է պետական մակարդակով խորհրդակցել լրագրողական համայնքի ներկայացուցիչների հետ, հորդորել պահպանել էթիկայի կանոններ, խմբակային ձևով չսահմանափակել խոսքի և մտքի ազատությունը, չիրականացնել ատելության քարոզ և այլն։
4․ Ապացուցեց ուժային կառույցի որոշ աշխատակիցների անպատասխանատու և անգրագետ աշխատանքը։
Մանվել Գրիգորյանին նկարող կամ նկարել թույլ տվող աշխատակիցը իր աշխատանքը չի կատարել՝ կոպիտ ձևով խախտելով բանտարկյալի իրավունքները։ Պետք է անհապաղ ծառայություն սկսել մեղավորներին պարզելու համար և հեռացնել ՔԿՀ/ՁՊՎ պետին ու բանտախցի մոտ հերթապահություն իրականացնող բոլոր աշխատակիցներին։
Ամբոխահաճո լինելու թակարդները:

Վարդան  Սարգսյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Թալանը, մնում է թալան` Ալոն է թալանում, թե` Բլոն, ժողովրդի համար կապ չունի… Արշակ Զաքարյան

Եթե «կարմիր գծերը», կամերաների տուգանքներն ու արագաչափերը չվերացնեք ուրեմն դուք «լիցիմեռներ» եղել եք ու կաք, …