Հինգշաբթի , Օգոստոսի 22 2019
Սկիզբ / Մամուլի տեսություն / «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է աղմկոտ սպանության գործով կալանավորված Արարատ Նիկողոսյանը.Armtimes

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է աղմկոտ սպանության գործով կալանավորված Արարատ Նիկողոսյանը.Armtimes

«Հայկական ժամանակ»-ը գրում է. Երեկ երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով կալանավորված Արարատ Նիկողոսյանը:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Նա նշեց, որ դեպքի հետ կապված այլ մանրամասներ կներկայացնի ավելի ուշ:

Արարատ Նիկողոսյանը երեկ երեկոյան ուշագնաց է եղել, ինչի կապակցությամբ շտապօգնություն է կանչվել, որն էլ արձանագրել է կալանավորի կենսաբանական մահը:

Հիշեցնենք, որ 2016 թ. հունիսի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց, ըստ մեղադրանքի, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանն ու իր մյուս ընկերները վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու պատճառով, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Խաչատրյանը տեղում մահացել է:

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

94 տարեկանում մահացել է Ջորջ Բուշ ավագը

Միացյալ Նահանգներում 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Ինչպես հաղորդում է …